478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱՄՆ նախագահի արած հայտարարությունը
14:20
26 Ապրիլի 2010

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անընդունելի է համարել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը:

«1915 թ.-ի միջադեպի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը սխալ և անընդունելի է», - ասվում է Դավութօղլուի հայտարարության մեջ, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այս տարի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ կրկնել է նախորդ տարվա տեքստին մոտ իր խոսքերը: Ոչ մի անգամ չհնչեցնելով «ցեղասպանություն» բառը՝ նա կրկին կոչ է արել Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նշել է, որ այդ ջանքերի շնորհիվ երկու երկրները միայն ավելի ուժեղ կլինեն:Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու խոստումը Օբաման տվել է նախընտրական արշավի ժամանակ, սակայն դեռ այն չի կատարել:

Դավութօղլուն դեմ է հանդես եկել քաղաքական դրդապատճառներից ելնելով պատմության գնահատականին՝ նշելով, որ պատմությունը կարող է ուսումնասիրվել միայն պատմաբանների կողմից, և նման պատմական միջդեպերը պետք է ուսումնասիրվեն միայն այն երկրների կողմից, որոնք անմիջական կապ ունեն այդ հարցի հետ:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ ոչ խորհրդարանները, ոչ գործադիր մարմինները չեն կարող նման պատմական դատողություններ անել, դա անընդունելի է: Նա ավելացրել է, որ պատմության միակողմանի ուսումնասիրման փորձերը կարող են անարդարության պատճառ դառնալ:

Դավութօղլուն իր հայտարարության մեջ նշել է, որ Թուրքիան «խորապես վշտացած է նախագահի ուղերձի կապակցությամբ, որն արտացոլում է սխալ և միակողմանի քաղաքական ըմբռնումներ»:

XIX դարի վերջում- XX դարի սկզբում հայերը ենթարկվում էին պարբերական հալածանքների և հետապնդումների Օսմանյան Թուրքիայի կողմից: Մասնավորապես, 1915 թ.-ին ոչնչացվել է հայ ժողովրդի ավելի քան 1.5 միլիոն ներկայացուցիչ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 50 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: