483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ԶԼՄ-ները մեղադրում են Թուրքիային հայ-թուրքական արձանագրությունների ձախողման մեջ. հայ թուրքագետ
13:59
26 Ապրիլի 2010

Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ իրենց հրապարակումներում հայտարարում են, որ հենց Թուրքիան է ձախողել հայ-թուրքական արձանագրությունները՝ Ղարաբաղի առնչությամբ նախապայմաններ առաջադրելով, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Թուրքական Milliyet թերթը գրում է այն մասին, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փակուղի է մտել: Ըստ թերթի՝ այդ ձախողման հիմնական գործոնը Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շաղկապումն է», - ասաց փորձագետը՝ նշելով, որ նման կարծիք ունեն նաև մի շարք այլ թերթեր:

Թուրքագետի խոսքերով՝ թուրքական ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին:

Այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ կրկնել է նախորդ տարվա տեքստին մոտ իր խոսքերը: Ոչ մի անգամ չհնչեցնելով «ցեղասպանություն» բառը՝ նա կրկին կոչ է արել Թուրքիային և Հայաստանին շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և նշել է, որ այդ ջանքերի շնորհիվ երկու երկրները միայն ավելի ուժեղ կլինեն: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու խոստումը Օբաման տվել է նախընտրական արշավի ժամանակ, սակայն դեռ այն չի կատարել:

«Հիմնական ուշադրությունը սևեռված է ԱՄՆ նախագահի հայտարարության այն մասին, որ 1915  թ.-ին եղել են թուրքեր, ովքեր օգնել հայերին փրկվել ջարդերից: Այսպիսով, նրանք եզրակացության են գալիս, որ Օբաման ձգտում է ձերբազատվել թուրքերին մշտապես քննադատող գործչի պիտակից», - ասաց Շաքարյանը:

Բացի այդ, նրա խոսքերով՝ թուրքական ԶԼՄ-ները կարծում են, որ Օբաման իր ուղերձում չի անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին, ինչը, նրանց կարծիքով, կարող է նշանակել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման խստացում:

ՀՀ նախագահը ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել հարաբերությունների հաստատման և զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին: Արձանագրությունները ստորագրվել են Ցյուրիխի համալսարանում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի կողմից 2009 թ.-ի հոկտեմբերի 10 ին:

Միաժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ետ չի կանչում արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը և որոշում է ընդունել դեռ դուրս չգալ գործընթացից, քանի որ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։