485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան լուրջ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. ԵԱՀԿ ԽՎ անդամ
10:48
26 Ապրիլի 2010
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպան լուրջ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, շաբաթ օրը Երևանում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միգլիորին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Եվրոպան լուրջ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ընդունի սեփական սխալները, քանի որ հենց հիմա Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ են իրականացվում՝ եվրախորհրդարանի պահանջներին Սահմանադրությունը մոտեցնելու համար», - ասել է Միգլիորին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո:

Միաժամանակ պատգամավորը նշել է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը միայն ժամանակի հարց է:

«Արդեն կան թուրքեր, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը, սակայն գլոբալ մասշտաբով դեռևս ժամանակ է հարկավոր լիարժեք ճանաչման համար», - ասել է Միգլիորին:

Նա ընդգծել է, որ Հայաստանն արդեն բազմաթիվ քայլեր է ձեռնարկել աշխարհում Ցեղասպանության ճանաչման համար, և շատ երկրների կողմից այս փաստի ճանաչումը հայկական կողմից ներկայացվող քաղաքականության և մշակույթի արդյունքն է:

«Մենք այստեղ ենք 95 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու և ողջ աշխարհում նման իրադարձությունները կանխելու համար ենք, քանի որ դա արդեն Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների հարցը չէ, այլ ողջ աշխարհի խնդիրն է, որը պետք է լուծվի», - ասել է Միգլիորին:

Համայն հայությունը շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, նշել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 50 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։