480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային գիտական լաբորատորիա կհիմնադրվի Երևանում՝ ՄՀԻՄ մասնակցությամբ
20:02
23 Ապրիլի 2010

Ազգային գիտական լաբորատորիա կհիմնադրվի Երևանում՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) բազայի հիման վրա՝ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) հետ համագործակցության շրջանակներում։ Այդ մասին հայտարարեց հայտնի ռուս գիտնական, Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար,  ՀԳԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանի և ՄՀԻՄ-ի համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է ԵրՖԻ-ի բազայի վրա Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում»,- ասաց Հովհաննիսյանը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ժամանակ Սարգսյանն ու Հովհաննիսյանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր, անդրադարձել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրերին։ 

«Մենք հպարտանում ենք Ձեզանով և արտերկրում հաջողության հասած մեր ժողովրդի բոլոր զավակներով և կարծում ենք՝ կարող եք օգտակար լինել մեր Հանրապետությանը»,- ասաց Սարգսյանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է գիտնականին վերջին ձեռքբերումների առթիվ և նշել, որ Հայաստանում անթաքույց ուրախությամբ էին հետևում, թե ինչպես է նա ամբողջ աշխարհին պատմում այդ հաջողության մասին։

Յուրի Հովհաննիսյանը նոր գիտական ուղղության՝ ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից է։ Նրա ղեկավարությամբ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր են հայտնաբերվել՝ 112-ից մինչև 118-րդ տարրերը։ Նա նաև 250 գիտական աշխատանքների, երեք մենագրության և 10 տեսության հեղինակ է։

Յուրի Հովհաննիսյանը Իգոր Կուրչանովի անվան ԽՍՀՄ պետական մրցանակի, Գեորգի Ֆլյորովի անվան մրցանակի, Ալ. Ֆոն Հումբոլդտի անվան մրցանակի և Լիզա Մեյտների մրցանակի դափնեկիր է։ Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի»,  «Պատվո նշանի», «Ժողովուրդների բարեկամության», ինչպես նաև «Հայրենիքի առջև ունեցած ծառայությունների համար» շքանշաններով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։