487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է, բայց Հայաստանն այդ գործընթացից առանց կորուստների դուրս եկավ
17:33
23 Ապրիլի 2010

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է, բայց Հայաստանն այդ գործընթացից  առանց կորուստների դուրս եկավ, այդ կարծիքին է պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

«Կարելի է ասել, որ այդ գործընթացը սառեցված է, բայց մենք դրանից առանց կորուստների և կուտակված փորձով դուրս եկանք»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջամալյանը:

Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ սկսվեց հայ-թուրքական գործընթացը, «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության արգելքը հանվեց, և Թուրքիայում սկսեցին խոսել դրա մասին:

«Ճիշտ է, մի կողմից մենք նորից շոշափեցինք մեզ համար այդքան հիվանդագին թեման՝ մտնելով այդ գործընթացի մեջ և հանդիպելով աշխարհի անարդարացի դիրքորոշմանը Ցեղասպանության նկատմամբ և Թուրքիայի կողմից դրա չճանաչմանը: Մյուս կողմից մենք թուրքական կողմի հետ դիվանագիտական բանավեճեր վարելու փորձ ձեռք բերեցինք, քանի որ հանվել էին այն կարծարտիպերը, որ թուրքը թշնամի է հայի համար»,- նշեց նա:

Հայ-թուրքական գործընթացից հետո, ըստ նրա՝ հայ դիվանագիտությունն ավելի տեղեկացված և փորձառու է դարձել:

Ջամալյանը նշեց, որ թուրքական հասարակությունում միշտ իմացել են  ցեղասպանության մասին, թեև պաշտոնական պատմագրությունն ու քարոզչությունը մշտապես լռել է այդ փաստի ամսին, բայց միջանձնային շփման մակարդակով, մշակութային շփումների միջոցով Հայոց ցեղասպանության մասին վկայությունները առկա են եղել:

«Այլ խնդիր է, որ թուրքերը չեն ցանկանում ճանաչել ցեղասպանության փաստը, իսկ մի քանիսը նույնիսկ արդարացնում են իրենց նախնիներին, ովքեր դա իրականացրել են»,- ասաց ռազմական հոգեբանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։