484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ նախագահի՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման տեսլականի ուղղությամբ աշխատանքը շարունակելու որոշումը
12:36
23 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման տեսլականի ուղղությամբ աշխատանքը շարունակելու որոշումը, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարության մեջ:

«Մենք հաշվի ենք առնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դադարեցնում է Ազգային ժողովում արձանագրությունների քննարկումը», - ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված պետքարտուղարի տեղակալի հայտարարության մեջ:

Նրա խոսքերով, ՀՀ նախագահի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ սառեցնում է այն մինչև թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվել:

«Մենք ողջունում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խաղաղության, կայունության և հաշտեցման տեսլականի ուղղությամբ աշխատանքը շարունակելու որոշումը: Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի օգուտ կբերի Թուրքիային և Հայաստանին, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանին», - ասել է Գորդոնը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել երկու կողմերին, որպեսզի «նրանք դռները բաց թողնեն հաշտեցման և հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում հետևողականություն դրսևորելու համար»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին:

Ժողովրդին ուղղված ուղերձում ՀՀ նախագահը նշել է, որ մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: «Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել»: Նա նաև նշել է, որ Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»,- ասել է նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: