481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել սպանության և ավազակության մեջ մեղադրվող տղամարդուն
11:33
23 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել սպանության և ավազակության մեջ մեղադրվող Մանուկ Սահակյանին և 15 տարի ազատազրկման՝ նրա հանցակից Վարդան Վարդանյանին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, դատարանը հավաստի է համարել Մանուկ Սահակյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ մեղադրող դատախազների կողմից ներկայացված մեղադրանքները տաքսու վարորդ Ս. Սարուխանյանին սպանելու փաստի հատկանիշներով:

«Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Մանուկ Սահակյանը և Վարդան Վարդանյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով): Դատարանը Մանուկ Սահակյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանին` 15 տարի ազատազրկման», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն, ավտոմեքենան ավազակությամբ հափշտակելու նպատակով Սահակյանն ու Վարդանյանը անցյալ տարի մարտի 29-ին հարձակվել են տաքսու վարորդ Սարուխանյանի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ և առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Սարուխանյանը, ստացած մարմնական վնասվածքներից և անօգնական վիճակում մնալով խճաքարերի տակ, մահացել է:

Տեղեկատվության համաձայն, բացի ավտոմեքենայից Սահակյանն ու Վարդանյանը հափշտակել են նաև Սարուխանյանի մոտ եղած 300 ԱՄՆ դոլար գումարը, 28 000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, 40 000 դրամ արժողությամբ ֆոտոխցիկը:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ մեղադրող դատախազները ներկայացրել են վերաքննիչ բողոք` միջնորդելով մասնակի բեկանել դատավճիռը և Վարդան Վարդանյանին ևս դատապարտել ցմահ ազատազրկման: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։