484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Պետդեպարտամենտ
10:41
23 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին՝ մեկնաբանելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ըստ դիվանագետի, ԱՄՆ-ն ելնում է նրանից, որ պաշտոնական Երևանը դուրս չի եկել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

«Սարգսյանի հայտարարության մեջ պարզ նշվում է, որ Հայաստանը չի դադարեցնում այս գործընթացը, այլ միայն կասեցնում է այն մինչև թուրքական կողմը առաջ շարժվելու պատրաստակամություն հայտնի», - նշել է Քրոուլին: «Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի՝ կայունության և հաշտեցման ուղղությամբ աշխատանքը շարունակելու որոշումը»: ԱՄՆ-ն համոզված է, որ «կարգավորման գործընթացը լուրջ շահեր է բացահայտում Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանի համար»:

«Մենք կոչ ենք անելու երկու կողմերին էլ, որպեսզի նրանք դուռը բաց թողնեն՝ հաշտեցման և հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու համար», - ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հայտարարելով Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու որոշման մասին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայ­լերով առաջ շարժ­վե­լ»:

Երևանում անընդունելի են համարում վերջերս թուրքական կողմի արված հայտարարությունները և մասնավորապես՝ վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որոնցում Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հերթական անգամ կախման մեջ է դրվում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումից:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: «Եվ այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը հա­մա­րում ենք սպառված», - ասել է Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։