480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման Հայաստանի պայքարը շարունակվում է. նախագահ
20:22
22 Ապրիլի 2010

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ցեղասպանության փաստի դատապարտման Հայաստանի պայքարը շարունակվում է, ասվում է ժողովրդին ուղղված ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Սիրելի  հայրենակիցներ, երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հա­յոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչ­ման մեր պայ­քարը շարունակվում է, և եթե Թուր­­­քիայում որոշ շրջանակներ փոր­ձում են օգտա­գործել մեր անկեղ­ծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործ­ընթացը` խուսա­փելու համար ապրիլի 24-ի իրակա­նությու­նից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանու­թյու­նը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազ­գա­յին ճանաչման ժամանակացույցը», - ասվում է հինգշաբթի ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ նախագահի ուղերձում:

Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր այն պետու­­­­թյուններին, կազմակեր­պություններին ու անհատներին, ովքեր զորակցում են հայ ժողովրդին՝ մարդ­կության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գոր­ծում:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև պատմական ճշմարտության վերականգ­նման հա­մար պայքարող թուրք մտավո­րականներին, ովքեր կիսում են հայերի ցավը:

«Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բո­լորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շա­րունակում է ճանաչման ու դա­տա­պարտման պահանջ դնել», - իր ուղերձում նշում է նախագահը:

«Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաս­տանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխար­հի, ավելի ամուր ու միաս­նա­կան հայության նպատակներին միտված մեր ջան­քերն այ­սու­հետ միայն ավելա­նա­լու են: Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսա­նելի են լինելու: Աստված մեզ պահապան», - նշում է նախագահը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։