481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Տարեկան Հայաստանում ավելի քան 2000 գիրք է հրատարակվում
17:56
22 Ապրիլի 2010

Ամեն տարի Հայաստանում միջին հաշվով հրատարակվում է ավելի քան 2000 գիրք, որից միայն 150-ը՝ պետպատվերի շրջանակներում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարության Գրահրատարակչության գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը։

«Գրահրատարակչության ոլորտը, կարելի է ասել, զարգանում է՝ սկսած 20-րդ դարի 90-ական թվականներից, այսինքն Հայաստանի անկախության ժամանակներից։ Եթե խորհրդային ժամանակաշրջանում իրենց ընդգծված ուղղություններով  6-7 հրատարակչություն կար, ապա  այսօր Հայաստանում 200 հրատարակչություն կամ կազմակերպություն գոյություն ունի, որոնք զբաղվում են հրատարակչական գործով, որոնք ամեն տարի ավելի քան 2000 գիրք են հրատարակում»,- ասաց Միլիտոնյանը։

Ըստ նրա՝ ամեն տարի հրատարակվում են հանրագիտարաններ, գեղարվեստական և մանկական գրականություն, գիտության, երաժշտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր։

Միլիտոնյանը նշեց, որ գրքերն առավելապես Հայաստանում են իրացվում, բայց մեծ պահանջարկ կա նաև հայկական սփյուռքում։

Նա նաև հայտնեց, որ վերջին ժամանակներս Հայաստանում նկատվում է գրքասերների թվի աճ։ Այդ թվում, ըստ նրա, ընթերցողների մեծ մասին հետաքրքրում են մանկական և պատմական գրքերը։ Բայց միաժամանակ  ըստ Միլիտոնյանի՝ նվազում է ժամանակակից և դասական գրականության պահանջարկը։

Այդուհանդերձ, փորձագետը կարծում է, որ գիրքը միշտ յուրահատուկ տեղ է զբաղեցրել հայերի կյանքում։ «Չնայած հեռուստատեսությունը, ռադիոն և Ինտերնետը մեծ ժողովրդականություն են վայելում մեր քաղաքացիների մոտ, սակայն ամեն դեպքում, գիրքը միշտ էլ յուրահատուկ տեղ է զբաղեցրել հայերի կյանքում»,- ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: