480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը դադարեցնելու առաջարկի վերաբերյալ Հայաստանը համաշխարհային հանրության դրական արձագանքն է ակնկալում. ՀՀԿ
16:57
22 Ապրիլի 2010

Գործող կոալիցիայի առաջարկով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման վերաբերյալ Հայաստանը համաշխարհային հանրության դրական արձագանքն է ակնկալում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց  Հայաստանի Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Հայկական իշխող կոալիցիան առաջարկում է կանգնեցենել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը երկրի խորհրդարանում։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ն հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Սակայն հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները «շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»:

«Կարծում եմ՝ համաշխարհային հանրության արձագանքը դրական պետք է լինի, քանի որ Հայաստանը միակողմանի կարգով իր ստորագրությունը հետ չի կանչում, այլ դադարեցնում է գործընթացը»,- ասաց Շարմազարովը։

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը պատրաստ չէ գործընթացի վավերացմանը, որի մասին Վաշինգտոնում ասել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։

«Պետք է համապատասխան մթնոլորտ լինի, որպեսզի մենք արձանագրությունները վավերացնենք՝ առանց ղարաբաղյան հարցը միախառնելու»,-  ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ղարաբաղյան հարցի հետ միևնույն փաթեթում վերանայելն անընդունելի է։

«Եվ այսօրվա քայլով հայկական կողմը ցանկանում է և Թուրքիային, և միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինչպես Վուդրո Վալսոնի գերեզմանին ասաց նախագահ Սարգսյանը, Հայաստանի հետ վերջնագրերի և նախապայմանների լեզվով խոսելն անիմաստ է»,- ասաց Շարմազանովը՝ ավելացնելով, որ թուրքական կողմը շեղվել է արձանագրությունների ոգուց։

Նա կարծում է, որ միջազգային հանրությունը նորմալ կգնահատի հայկական կողմի դիրքորոշումը և պետք է լուրջ ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի նա իրոք կառուցվածքային հունի մեջ մտնի։

Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը հարցի դրական լուծման և արձանագրությունների երկկողմանի վավերացման կողմնակիցն է։ «Եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, ապա մենք նույնպես կվավերացնենք։ Չեթեմ Հաուսում ելույթի ժամանակ դեռ նախագահը նշեց, որ մեր կասկածները արդարացան,  և գործընթացին Թուրքիայի մասնակցությունը ընդամենը իմիտացիա է։ Բնական է, որ մենք միակողմանի կարգով դադարեցնում ենք գործընթացը»,- ասաց Շարմազանովը։

Նա կարծում է, որ հայկական կողմի որոշումը տվյալ փուլում ամենալավ տարբերակն է, որպեսզի Թուրքիան և միջազգային հանրությունը հասկանան, որ ամեն ինչ իր սահմանն ունի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։