482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի տնտեսական աճը թույլ կտա Հայաստանին ավելի շատ ներդրումներ ներգրավել և ավելացնել արտահանումը. վարչապետ
16:13
22 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում տնտեսական աճի ներկա տեմպերի պահպանումը Հայաստանի համար տնտեսական զարգացման բարենպաստ պայմաններ է ստեղծում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կանխատեսումներով աճի տեմպերը Ռուսաստանում մինչև տարվա վերջ կպահպանվեն, ինչը մեզ համար ստեղծում է ավելի բարենպաստ միջավայր ինչպես մասնավոր ներդրումների ներգրավման, այնպես էլ արտահանումների տեսակետից», - հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետը:

Ինչպես հիշեցրեց Սարգսյանը, երեկ Արժութային միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ 2010 թ. կանխատեսումները ստիպված է լինելու փոխել, որովհետև առաջին եռամսյակի արդյունքները կանխատեսումից ավելի դրական են եղել:

ԱՄՀ-ի փորձագետները նախօրեին բարձրացրել են համաշխարհային տնտեսության աճի տեմպերի գնահատականը, և թարմացված տվյալների համաձայն՝ այդ ցուցանիշը 2010 թ.-ին կկազմի 4,2 տոկոս:

Ինչպես կարծում է վարչապետը, դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ արդեն զգացվում է ռեցեսիայի նվազում:

«Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև Ուկրաինայի և Ռուսաստանի վարչապետերը։ Երևի ձեզանից շատերը հետևել են Վլադիմիր Պուտինի հաշվետվությանը, և նույնպես տրվել է գնահատական, որ ռեցեսիան արդեն ավարտվել է։ Առաջին եռամսյակում և Ուկրաինան, և Ռուսաստանը նույնպես գրանցել են 5 տոկոսանոց աճ։ Հասկանալի է, որ սրանք այն երկրներն են, որոնք մեր տնտեսության վրա էական ազդեցություն ունեն», - նշեց Սարգսյանը:
2010 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքների համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի 5,5 տոկոսանոց աճ է գրանցվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։