478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչմանը
14:25
22 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությունը դեմ չէ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչմանը երկրի խորհրդարանից, հինգշաբթի լրագրողների հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը։ 

«Մենք նորմալ ենք վերաբերվում, որ նախագահը կարող է որոշում ընդունել եթե ոչ ստորագրությունն արձանագրությունների տակից հետ կանչել, ապա դրանք խորհրդարանից հետ կանչել»,- ասաց Գալստյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի՝ կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հետ նախօրեին կայացած հանդիպման բովանդակությունը։

Հայկական իշխող կոալիցիան առաջարկում է կանգնեցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը երկրի խորհրդարանում, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։

Գալստյանը նշեց, որ նախագահը հանդիպմանն արտահայտեց այնպիսի դիրքորոշումներ, որոնք չեն հակասում ԲՀԿ դիրքորոշմանը։

Նա ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ներկայում ոչ նպատակահարմար է համարում Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացումը, քանի որ դա Թուրքիային ուժային համաշխարհային կենտրոնների հետ առևտրի առիթ կտա։

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ԲՀԿ-ն անընդունելի է համարում Հայաստանի միակողմանի զիջումները Հայոց ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցում։

«Բարգավաճ Հայաստանն այն դիրքորոշումն է որդեգրել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է բարելավվեն առանց նախապայմանների»,- ասաց ԲՀԿ ղեկավարի մամուլի քարտուղարը, նշելով, որ Թուրքիայի «չափազանցված պահանջների» քաղաքականությունը չարդարացրեց իրեն։
 
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Այնուհետև Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:

Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: