480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+28
Եղանակը Երևանում
Հայ
Իրանում հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրության ծրագիրը կսկսվի ընթացիկ տարվա ամռանը
10:59
22 Ապրիլի 2010

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հասարակական կազմակերպությունն ընթացիկ տարվա ամռանը Իրանում հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրության լայնածավալ ծրագիր կսկսի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։

«2010 թվականի համար նախատեսված առավել խոշոր նախագծերի շարքում հատուկ կցանկանայի նշել գիտահետազոտական աշխատանքներն Իրանում՝ հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ»,- ասաց նա։ Կարապետյանի խոսքերով, աշխատանքները նախատեսվում է սկսել մեկ-մեկուկես ամսից։

Լայնածավալ աշխատանքը կընդգրկի ինչպես պատմական Հայաստանի մաս կազմող տարածքները (այդ թվում՝ Ղարադաղ, Խոյ, Սալմաստ), այնպես էլ Իրանում հայերի բնակության վայրերում գտնվող պատմական հուշարձանները։

«Ծրագիրը կիրականացվի Թեհրանի «Վաչե Հովսեփյան» թանգարանի աշխատակիցների հետ համատեղ, ովքեր միաժամանակ Իրանի պետծառայողներ են»,- նշեց նա։

Ըստ նրա, ծրագիրը կիրականացի պետբյուջեի միջոցներով։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրության համար պետբյուջեից 2010 թվականի համար հատկացվել է 60 մլն դոլար (մոտ 152 հազար դոլար)»,- ասաց նա՝ նշելով, որ ավելի վաղ կազմակերպությունը գործում էր ինքնաֆինանսավորմամբ։

Հատկացված միջոցներով, ըստ փորձագետի, կհետազոտվի շուրջ 400 հուշարձան, իսկ կազմված հավաստագրերը փոխանցվել են Հայաստանի մշակույթի նախարարությանը։

Ընթացիկ նախագծերից Կարապետյանը նշեց Վրաստանում և Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում գտնվող հայկական ճարտարապետական ժառանգության՝ դեռևս նախորդ տարի սկսած հետազոտական  աշխատանքները։

«Ներկայում Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ համատեղ մենք իրականացնում ենք Արցախի ազատագրված տարածքների (որտեղ ավելի վաղ ադրբեջանցիներ են բնակվել) գյուղական գերեզմանատների ուսումնասիրման ծրագիրը»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքերով, պեղումները թույլ են տալիս հաշվարկել համեմատաբար հստակ ժամանակահատվածը, թե երբ և որ գյուղերում են բնակություն հաստատել կովկասյան թաթարները։ Փորձագետը նշեց, որ ճիշտ է ասել «կովկասյան թաթարներ», ոչ թե ադրբեջանցիներ, քանի որ, նրա խոսքերով, հետազոտվող պատմական ժամանակաշրջանում (մոտ 19-րդ դար) նման ազգ գոյություն չի ունեցել։

«Գերեզմանատունը յուրաքանչյուր գյուղի յուրահատուկ անձնագիրն է, և պեղումների ընթացքում հայտնաբերված առարկաները թույլ են տալիս նորաբնակների սովորույթներին, կենցաղին և ազգային պատկանելիության հետ կապված բազմաթիվ բացահայտումներ կատարել»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքերով, շուրջ հարյուր գյուղ ընդգրկող հետազոտությունների արդյունքները փաստաթղթային ձևակերպում ունեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: