484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի նկարիչ Վալմարը հերթական նվերը մատուցեց իր արվեստի սիրահարներին
19:37
21 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյան), սեփական ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին Երևանում գտնվող իր անհատական ցուցասրահում հերթական ցուցահանդեսը կազմակերպելով, նվեր էր պատրաստել իր արվեստի սիրահարներին:

«Արդեն յոթերորդ տարին է՝ Երևանում ես սեփական ցուցասրահ ունեմ, որի բացումն իմ երազանքն է եղել: Ամեն տարի ապրիլի 21-ին ես նվեր եմ մատուցում արվեստի սիրահարներին, իմ ընկերներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են ինձ: Ապրիլի 21-ը նաև իմ ծննդյան օրն է, և ես այդ օրը նվեր եմ պատրաստում իմ ընկերների ու ծանոթների համար: Եվ քանի որ ցուցասրահն այնքան էլ մեծ չէ, ամեն տարի ես ներկայացնում եմ իմ աշխատանքների որոշակի սերիան: Այս տարի ներկայացնում եմ 2009թ.-ին նկարված իմ աշխատանքները՝ բնության և մարդկային պայքարի թեմաներով»,- ասաց նկարիչը:

Նա ասաց, որ ամեն տարի նոր գործեր ներկայացնելը պարտականություն է համարում իր ընկերների և բոլոր նրանց առջև, ովքեր ոգեշնչում են նրան նոր աշխատանքներ ստեղծելու գործում:

«Ամեն մարդ պետք է իր ժամանակին համընթաց ապրի: Ապագայի կամ անցյալի հուշերով ապրող մարդը դոփում է տեղում: Կյանքը միայն ներկայով է նկարչին ոգեշնչման և նոր գործեր ստեղծելու համապատասխան ազդակներ հաղորդում»,- ավելացրեց նկարիչը:

Վալմարի աշխատանքներից բացի, ներկայացված էին նաև նրա աղջկա՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքները:

Վալմարի անհատական ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 21-ը:

Վալմարը ծնվել է 1948թ. ապրիլի 21-ին: Աշակերտել է Երվանդ Քոչարյանին: Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1972-ից: Հայաստանի Նկարիչների միության անդամ է, մի շարք մրցանակների դափնեկիր: Նկարչի աշխատանքները ներկայացված են ավելի քան 40 ցուցասրահներում Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: