480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի շահերից է բխում. ռուս փորձագետ
15:34
21 Ապրիլի 2010

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, չնայած գոյություն ունեցող դժվարությունների, բխում է Հայաստանի շահերից, կարծում է ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

«Թուրքիայի հետ փոխհարաբերությունների կարգավորման փորձերը բխում են Հայաստանի աշխարհառազմավարական շահերից՝ նույնիսկ հաշվի առնելով գործընթացի բարդ, դժվարին, հորդառատ և ետ գլորվելու բնույթը: Այդ փորձերը կառուցողական են և կհանգեցնեն նրան, որ Հայաստանը զարգացման համար ավելի շատ հնարավորություններ կունենա», - ասաց Ժարիխինը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ռուս փորձագետի խոսքերով, իրական աշխարհում երկրների փոխգործակցությունը միշտ «տանջալից» խնդիր է շատ պետությունների և ոչ միայն Հայաստանի համար: Ինչպես հիշեցրեց Ժարիխինը, նման խնդիրներ կան նաև Ռուսաստանի և Գերմանիայի, Ռուսաստանի և Լեհաստանի միջև: Ինչպես նշեց ինստիտուտի փոխտնօրենը, պատմական հիշողությունը երբեմն լուրջ սահմանափակումներ է մտցնում պետության ընթացիկ քաղաքականության մեջ:

«Սակայն պատմությունն անհրաժեշտ է հիշել, հանել արխիվներն ու վկայությունները, ապացույցները՝ միաժամանակ ապրելով ժամանակակից աշխարհում: Եվ բավականին դժվարին խնդիր է պետության համար հավասարակշռություն գտնել պատմական հիշողության և կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակում ապրելու անհրաժեշտության միջև: Սակայն դժվարին իրավիճակից, որում հայտնվել է Հայաստանը, կարելի է ռացիոնալ ելք գտնել», - կարծում է նա:

Ժարիխինի կարծիքով, հայկական քաղաքական վերնախավը պետք է, առաջին հերթին, հաշվի առնի Հայաստանի բնակիչների տրամադրվածությունն ու շահերը, հայկական պետության արմատական շահերը: Նա ավելացրեց, որ, ցավոք, հաճախ արտերկրում բնակվող հայկական համայնքները բացարձականացնում են պատմական հիշողության խնդիրը և մինչև վերջ հաշվի չեն առնում այն երկրի օրախնդիր և անհրաժեշտ շահերը, որտեղ նրանք տվյալ պահին չեն բնակվում:

«Սա տանջալից հավասարակշռություն է այն մարդկանց համար, ովքեր բնակվում են այլ երկրներում, սակայն հայրենիքի հետ կապ են պահպանում... Մենք նմանատիպ բան ենք նկատում Ուկրաինայում, երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ուկրաինական համայնքը դիրքորոշում էր թելադրում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխհարաբերություններում», - նշեց փորձագետը:

Ինչպես նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Հայաստանի և սփյուռքի միջև ամուր կապ կա, որից չարժե խուսափել: Քաղաքագետի կարծիքով, Հայաստանն ու սփյուռքը բավականին ուժեղ ազդում են միմյանց վրա, իսկ սփյուռքում բավականին հզոր լոբբիստական կազմակերպություններ են գործում:

«Գոյություն ունեն նաև և Հայաստանում, և սփյուռքում գործող քաղաքական կուսակցություններ: Փաստ է նաև այն, որ Հայաստանն ու սփյուռքը հաղորդակցվող անոթներ են, որոնք ազդում են Հայաստանի քաղաքականության վրա, իսկ Թուրքիայի դեպքում՝ թուրքական պետությունը շրջանակ է, որի մեջ ստիպված պետք է գոյություն ունենալ»,- հայտարարեց նա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։