484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում օտարալեզու դպրոցների առկայությունը չի թուլացնի ազգային դպրոցը. օմբուդսմեն
15:07
21 Ապրիլի 2010

Հայաստանում օտարալեզու դպրոցների առկայությունը չի թուլացնի ազգային դպրոցը, չորեքշաբթի ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Կարծում եմ, որ ազգային դպրոցներում անհրաժեշտ է խստացնել օտար լեզուների ուսուցումը և լուծել հանրապետության կրթական համակարգի խնդիրները, սակայն հետևողական կարգով»,- ասաց նա՝ մեկնաբանելով կառավարություն ներկայացված «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որով առաջարկվում է 1993թ.-ին օտարալեզու դպրոցների գործունեության արգելքը հանել։

Հարությունյանը նշեց, որ հենց ինքը ռուսական կրթություն է ստացել և գոհ է դրանից։ Ըստ նրա՝ ներկայումս  Հայաստանի կրթական համակարգը ավելի շատ այլ  խնդիրներ ունի, և օտարալեզու դպրոցների առկայությունը բացասական չի ազդի ազգային դպրոցի որակի վրա։

«Անհրաժեշտ է մրցակցային կրթական համակարգ ստեղծել Հայաստանում, ինչի համար անհրաժեշտ է նաև օտարերկրացի մասնագետներ ներգրավել»,- ընդգծեց նա։

Օմբուսդմենի կարծիքով՝ Հայաստանի կրթական համակարգում որակյալ մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ է պահպանել նվազագույնը երեք լեզու՝ անգլերեն, հայերեն և ռուսերեն։

Հովհաննես Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն իր հերթին, նշելով հայրենական կրթական համակարգի աղետալի վիճակը, ոչ նպատակահարմար է համարել հանրապետությունում օտարլեզու դպրոցների գործունեության արգելքի հանումը։

«Անշուշտ, օտար լեզուները պետք են, անհրաժեշտ է դրանց լավ իմացությունը, մասնավորապես, դա վերաբերում է ռուսերենին և անգլերենին, քանի որ մասնագիտական գրականության մեծ մասը հրատարակվում է այդ լեզուներով։ Սակայն նաև այդ առարկաները չեն դասավանդվում պատշաճ մակարդակով»,- ասաց Բաբայանը։

Սակայն, ասաց նա, օտար լեզուների դպրոցների խնդիրը թույլ չի տալիս իշխանության ուշադրությունը կենտրոնացնել ազգային դպրոցներում գոյություն ունեցող խնդիրների վրա, մասնավորապես, հայկական դասագրքերի և ձեռնարկների որակին։

Ավելի վաղ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ լեզվի ոլորտում և ընդհանուր կրթության մեջ արդեն մշակվել է համապատասխան օրենսդրության փաթեթը, որը թույլ կտա ներդնել օտարալեզու կրթությունը հայկական դպրոցներում՝ բուհական համակարգում արդեն գործող համակարգի նմանությամբ։

Այսօր Հայաստանում գործում է ավելի քան 1450 դպրոց, այդ թվում՝ երկու ռուսական, սակայն այդտեղ կարող են սովորել միայն Ռուսաստանի քաղաքացիները և ծագումով ոչ հայերը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։