486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Արևմտյան Հայաստանի տարածքում գրեթե չեն պահպանվել հայկական քրիստոնեական հուշարձաններ. փորձագետ
19:34
20 Ապրիլի 2010

Հայկական մշակութային վիթխարի  ժառանգությունից Արևմտյան Հայաստանի տարածքում՝ մոտավոր հաշվարկներով, պահպանվել է հուշարձանների միայն 3-4%-ը, որոնք գոյություն են ունեցել մինչև Հայող ցեղասպանությունը։

Այդ մասին երեքշաբթի «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Բավական է նշել, որ 2000 բանակավայրերից, որոնք մինչև 1915թ.-ը հայկական էին, այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում ոչ մեկը չի պահպանվել»,- ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ Նախիջևանում և Հին Ջուղայում նույնպես գրեթե լիովին քանդված են հայկական պատմական հուարձանները։

«Նախիջևանի բոլոր 218 հայկական եկեղեցիները, տաճարները, մատուռները ամբողջովին ոչնչացվել են»,- ասաց Կարապետյանը։

Կարապետյանի կարծիքով՝ աննշան դրական կողմ է այն, որ Արևմտյան Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում դիտավորյալ ոչնչացվում են միայն հայկական քրիստոնեական հուշարձանները։

«Թուրքերն ու նրանց կրտսեր եղբայրները՝ադրբեջանցիները, միամիտորեն կարծում են, որ հայկական են միայն այն հուշարձանները, որոնք ստեղծվել են քրիստոնեական դարաշրջանում»,- ասաց նա։

Այդ կապակցությամբ փորձագետն ավելացրեց, որ հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ անգին նմուշներ՝ ստեղծված մինչև քրիստոնեության շրջանը, դուրս են մնում նրանց տեսադաշտից։

Չնայած նրան, որ հուշարձանները չեն դիտվում իբրև հայկական, Կարապետյանի կարծիքով, դրական է այն, որ դրանք, համենայն դեպս, պահպանվում են։

Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացում է արձանագրվել 1998 թ.-ին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հողին հավասարեցրեց հայկական գերեզմանոցների մեծ տարածքը։ Համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին։

Բազմաթիվ խաչքարեր թաղվել են հողի տակ, մյուսները  ավերվել են և նետվել Արաքս գետը։ Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար, այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։

Նախիջևանը պատմական Հայաստանի մի մասն է և գտնվել է Հայաստանի առաջին հանրապետության կազմում՝ 1918-1920 թթ.-ին։ Խորհրդային ժամանակներում Նախիջևանը կամայականորեն բաժանել են Հայաստանից և հանձնել Ադրբեջանին։  Այս ամենի հետևանքով տարածաշրջանի հայ բնակչությունը վտարվել է՝ խտրական և տնտեսական ճնշման քաղաքականության արդյունքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: