480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել ուսման համար տարկետում ստացողների քանակը
18:56
20 Ապրիլի 2010

ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրում է դիմել կառավարությանը՝ ուսման նպատակով  զինծառայությունից տարկետում ստացող զորակոչիկների քանակը փոխելու առաջարկությամբ, երեքշաբթի Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Ըստ Խաչատուրովի՝ դա անհրաժեշտ է Ռազմական ուժերի համալրվածությունը  պահպանելու համար։
 
«Եթե 2004-2009թթ.-ին զորակոչվում էին գրեթե նույն քանակությամբ զորակոչիկներ, ինչի շնորհիվ մեզ հաջողվում էր պահպանել համալրվածության պատշաճ աստիճանը, ապա 2010-2016թթ.-ին մենք խնդիրներ կունենանք, զորակոչիկների թիվը կկրճատվի»,- նշեց Գլխավոր շտաբի պետը։

Խաչատուրովը նաև նշեց, որ հաշվի առնելով պայմանագրային սերժանտական ծառայության արդյունավետությունը, պաշտպանության նախարարությունը նաև ծրագրում է ավելացնել պայմանագրային ծառայողների թիվը, մասնավորապես, պայմանագրային ծառայողներով համալրել հրամանատարական ողջ կրտսեր կազմը։

Երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ  կայացած Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ քննարկվել են 2009թ.-ի աշնանային զորակոչի արդյունքները և 2010թ.-ի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքը։

Նիստին մասնակցել են Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Հայաստանի մարզպետերը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: