486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի զարգացումը կօգնի անկախության դե-յուրե ճանաչմանը. «Հայաստան» հիմնադրամի տնօրեն
16:08
20 Ապրիլի 2010

Արցախի զարգացումը կօգնի նրա միջազգային ճանաչմանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Հայությունն այսօր երկու գերխնդիր ունի՝ Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության դե-յուրե ճանաչումը: Դե-յուրե անկախության ճանաչման խնդրի լուծման համար Ղարաբաղը պետք է շատ զարգացած երկիր լինի, միգուցե՝ ավելի զարգացած, քան Հայաստանը», - ասաց Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ այժմ շատ երկրներ ուշիուշով հետևում են Արցախում Հայաստանի ներդրումներին՝ հասկանալու համար, թե որքան կարևոր է այդ երկիրը Հայաստանի համար: Այս կապակցությամբ Վարդանյանը նշեց, որ 2010 թ.-ին հիմնադրամը շեշտը կդնի Շուշիի զարգացման ծրագրերի վրա:

Հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ այժմ Արցախում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար հարկավոր է համայն հայության հզորությունը: «Մեզանից և ձեզանից է կախված, որպեսզի Արցախի հայությունը զգա, որ մենք նրանց կողքին ենք, և դա պետք է դրսևորվի ոչ միայն հոգեպես, այլև նյութապես», - ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ չարժե նայելով հիմնադրամի խոշոր բարերարների կողմից նվիրաբերած մեծ գումարներին՝ մտածել, թե քո փոքր գումարը կարևոր չէ և դերակատարություն չի ունենա: «Աշխարհում ավելի քան 9 միլիոն հայ է բնակվում, և եթե նրանցից յուրաքանչյուրը նվիրաբերի թեկուզ կես դոլար, ապա հսկայական գումար կստացվի», - նշեց նա:

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ հիմնադրամի գործունեությունը չի սահմանափակվում միայն Արցախով, և շատ ծրագրեր իրականացվում են նաև Հայաստանում՝ ավելացնելով, որ Հայաստանին և Արցախին ուղղված հիմնադրամի միջոցները բաշխվում են 50/50 սկզբունքով:

Ուսանողների հետ զրույցի ընթացքում հիմնադրամի տնօրենը պատմեց նաև Համահայկական հիմնադրամի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ այն ստեղծվել է 1992 թ.-ին առաջին նախագահի հրամանագրով:

«Այն ժամանակ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կային, որոնք արագ արձագանքման կարիք ունեին՝ երկրաշարժը, ցուրտը, խավարը, և միայն սփյուռքը կարողացավ օգնել», - նշեց նա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 470 կմ երկարությամբ ճանապարհ, 212 կմ երկարությամբ ջրատար, 218 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: