484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ակտիվացնի աշխատանքը՝ Հին Ջուղայում հայկական հուշարձանների ավերման հետ կապված
14:50
20 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է ակտիվացնի աշխատանքը՝ Հին Ջուղայում հայկական հուշարձանների ավերման հետ կապված, երեքշաբթի ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի ընթացքում։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում Հին Չուխայի հնագույն հայկական գերեզմանոցն ավերվել է 1998-2005 թվականներին և այլևս գոյություն չունի։ Տվյալ տարածքը վերածվել է ադրբեջանական ռազմական հրաձգարանի։

«Արդեն հինգ տարի է անցել, ինչ ավերվել են Հին Ջուղայի հուշարձանները, բայց առայսօր մենք չեն կարող պատասխան տալ այդ մշակութային ցեղասպանությանը։ Ունենալով ֆոտոնյութեր և տեսանյութեր, չի կարելի ուշացնել դրանց հրապարակումն, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ»,- ասաց Դեմոյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում այլևս չկան հայկական մշակութային հուշարձաններ, ինչի առիթով նա ընդգծեց բոլոր հնարավորությունների, այդ թվում՝ հայկական մշակութային հուշարձանների վիճակի վերահսկողության ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի օգտագործումը, «ինչին խոչընդոտում են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները»։

Դեմոյանի խոսքերով, վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը երեք անգամ այցելել է Ադրբեջան այդ իրադարձություններից հետո և սեղմել է սեղմել այդ երկրի նախագահի ձեռքն, «ում միջնորդությամբ ոչնչացվել են Հին Ջուղայի հայկական հուշարձանները»։

«Դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը բազմիցս մերժել է միջազգային փորձագետներին Հին Ջուղա այցելելու հնարավորության և հայկական հուշարձանների, խաչքարերի և արդեն ամբողջովին ոչնչացված մշակութային ժառանգության պահպանման իրավիճակին ծանոթանալու հարցում»,- ասաց Թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է 1998 թ.-ին, սակայն համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին և 2005թ. դեկտեմբերին:

Բարբարոսական գործողությունների արդյունքում բազմաթիվ խաչքարեր թաղվեցին  հողի տակ, մյուսները  ավերվեցին և նետվեցին Արաքս գետը։Հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը բուլդոզերներով հարթեցվել է, լիովին ոչնչացվել է 3500 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։

Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է, որը գտնվում էր Հայկական առաջին հանրապետության կազմում 1918-1920 թվականներին։ Խորհրդային ժամանակաշրջանում Նախիջևանը առանձնացվել է Հայաստանից և փոխանցվել Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ շրջանի հայկական բնակչությունը արտաքսվել է Ադրբեջանից խտրականության և տնտեսական ճնշման քաղաքականության պատճառով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: