482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ժամանակակից Հայաստանում առաջին անգամ կկազմվեն ֆլորայի և ֆաունայի Կարմիր գրքեր. Բնապահպանության նախարարություն
18:16
19 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կենդանիների և բույսերի Կարմիր գրքեր կկազմվեն արդեն 2010 թվականին, ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

«Այս տարի մենք սկսել ենք ֆլորայի և ֆաունայի Կարմիր գրքերի հրատարակման աշխատանքները: Ներկայում բոլոր խնդիրները լուծված են, և մենք բավական ծավալուն Կարմիր գրքեր կունենանք»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց բնապահպանության նախարարը:

Ինչպես հայտնեց Բնապահպանության նախարարության ղեկավարը, բուսական աշխարհի Կարմիր գրքում ավելացվել է սնկերին նվիրված բաժին, Ֆաունայի Կարմիր գրքում՝ տվյալներ «ռիսկի գոտու» կենդանիների մասին: 

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի հունվարի 29-ին հաստատել է Բուսական աշխարհի և Կենդանական աշխարհի Կարմիր գիրքը: Վերջին անգամ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերը լույս են տեսել 1988 թվականին և դրանցում ընդգրկվել են  հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող 387 տեսակի բույսեր և կենդանիների 99 տեսակ:

Ներկայում նախատեսվում է հրատարակել Կարմիր գրքերի 500 նոր օրինակ, որոնցում ընդգրկվել են բույսերի 463 և կենդանիների 155 տեսակներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։