486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կարող է ԱՄՆ Կոնգրեսի կողմից քննարկվել աշնանը. Դաշնակցություն
14:38
19 Ապրիլի 2010

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կարող է արդեն աշնանը քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ, երկուշաբթի լրագրողներին ասաց «Դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչն առաջացրել է Թուրքիայի խիստ դժգոհությունը՝ ընդհուպ մինչև պաշտոնական Անկարայի կողմից սեփական դեսպանին ԱՄՆ-ից ետ կանչելը: Բանաձևի ընդունման ընթացակարգի համաձայն՝ այն պետք է քննարկվի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի ժամանակ:

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, բանաձևի քննարկման կոնկրետ ժամկետները կախված են բազմաթիվ տեխնիկական հարցերից, որոնցով ԱՄՆ-ում զբաղվում է միայն «Հայ Դատի» գրասենյակը: Այդ հարցերի թվում են կոնգրեսականների տրամադրվածությունն ու շահագրգռվածությունը,  որոշ նահանգներից (օրինակ՝ Ինդիանան և Մինեսոտան) կախված լինելը, որոնք ունեն հիմնական ռազմաարդյունաբերական համալիրները, Թուրքիայի հետ ռազմական պայմանագրերը, ինչպես նաև այն, թե ինչպես կազդի Թուրքիայի կողմից Իրանին աջակցելու հարցը ԱՄՆ նախագահի աշխատակազմի դիրքորոշման վրա:

«Կան գործոններ, որոնք անհնար է ամբողջովին գնահատել: Հուսով եմ, որ դա կհաջողվի անել մինչև աշուն, սակայն չեմ կարող ամբողջովին համոզված լինել», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ մինչև ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցը հույս կար, որ այդ հանդիպումը կտա բազմաթիվ հարցերի վերջնական պատասխանները, «սակայն դա տեղի չունեցավ»: «Մնացին բազմաթիվ բաց հարցեր, չնայած կարծում եմ, որ այցն ինքնին կարելի է դրական գնահատել, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության բանաձևի հնարավոր քննարկման համատեքստում», - ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-13-ը աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում՝ Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վաշինգտոնում ՀՀ նախագահը հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ էրդողանի հետ: Վաշինգտոնյան հանդիպումների գլխավոր հարցը հայ-թուրքական հարաբերություններն էր:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ  նահանգների մեծամասնությունը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։