483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային պատկերասրահ» 6-րդ երաժշտական փառատոնը կբացվի ապրիլի 21-ին Երևանում
14:13
19 Ապրիլի 2010

«Ազգային պատկերասրահ» Միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը տեղի կունենա 2010 թ. ապրիլի 21-ից հունիսի 2-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեղին «Ազգային պատկերասրահ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունից։

«Փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ  և օտարազգի տաղանդաշատ  երաժիշտ-կատարողների, նվագախմբերի կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները  ներկայացնելու հետ մեկտեղ այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնել Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը:

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), «Դոմինատուս Վոքս» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նատալի Գալստյան), ՀՀ ժողովրդական արտիստուհի, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, «Կլարիպիանո» դուետը (Սլովենիա), ջութակահար Հյուգո Տիչիատին (Շվեդիա), դաշնակահար Եվգենի Միխայլովը (Ռուսաստան)»,- ասվում է հաղորդագրությունում։

Փառատոնի շրջանակներում կնշվեն հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Գագիկ Հովունցի հոբելյանները:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգին ելույթ կունենան Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մենակատար` բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սվետլանա Նավասարդյան:

Փառատոնը կազմակերպվել է մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ։

«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնն առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է 2005թ.-ին, փառատոնի նպատակն է վերամիավորել  գեղանկարչությունն ու երաժշտությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։