486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԱՊՀ երկրների բնապահպանները Երևանում քննարկել են էթիկային վերաբերող խնդիրներ
12:50
19 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ,19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և ԱՊՀ մի շարք երկրների բնապահպանները երկուշաբթի Երևանում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխության ոլորտի քաղաքականության նկատմամբ էթիկական մոտեցումների խնդիրներին նվիրված տարածաշրջանային կլոր սեղանի» ընթացքում քննարկել են էթիկային վերաբերող կարևոր հարցերը ժամանակակից բնապահպանական մարտահրավերների համատեքստում:

Ինչպես նշել է «Ընկերակցություն՝ հանուն մարդկության կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, էթիկայի նորմերի հասկացության տակ ընկալվում է յուրաքանչյուր մարդու ամենօրյա կենսակերպը, որն ուղղված է գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելուն:

«Հայկական իրականության մեջ այս ճանապարհին առաջին քայլը պետք է դառնա կրթության մակարդակի բարձրացումը, աշխարհայացքի ընդլայնումը: Անհրաժեշտ է, որպեսզի մարդը սովորի ինքնահաստատվել ոչ թե նյութական, այլ հոգևոր իմաստով», - ասել է Դանիելյանը լրագրողներին:

Կլող սեղանը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ և անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող՝ կլիմայի փոփոխությանը վերաբերող Էթիկական սկզբունքների հռչակագրի մշակման նպատակահարմարության ուսումնասիրության շրջանակներում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն օրեցօր ավելի լուրջ խնդիր է դառնում, որը լուրջ մոտեցում է պահանջում:

«Երկրագնի բնակչության թվի աճը, սպառման մակարդակի ավելացումը, արդյունաբերության ոլորտներում բնական պաշարների օգտագործումը գերազանցել են Երկրագնի պաշարների վերականգնման շեմը: Բնության հնարավորություններն անսահմանափակ չեն», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ այսօր գոյություն ունեցող բնության և մարդոււ փոխհարաբերությունների դեպքում անհնար է դիմակայել բնապահպանական մարտահրավերներին:

Հարությունյանը կարևորել է կլոր սեղանի անցկացումը բնապահպանական խնդիրներին դիմակայելու նոր ուղիների մշակման համատեքստում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։