478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հնագետները Հայաստանում հայտնաբերել են էնեոլիթի ժամանակաշրջանի հին ոտնամաններ
18:59
16 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հնագետները Հայաստանում՝ Արենի քարանձավում էնեոլիթի դարաշրջանի հին ոտնամաններ են հայտնաբերել, այսպես կոչված «չարուխ», որը պատկանում է մ.թ.ա. 3600-3500 թթ., ուրբաթ հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Չարուխները կարում էին հում կաշվի կտորից։ Դա խոզի կամ խոշոր եղջերավոր անասունի կաշվից կարված կոշկի մատչելի տեսակ էր։ Ամենաամուր չարուխները կարվում էին տարեց ցլի կաշվից։

Հնագետի խոսքերով, սա բացառապես կարևոր գտածո է՝ ամբողջովին պահպանված արտեֆակտ, ինչը հազվադեպ է լինում հնագիտական պրակտիկայում։

«Հետաքրքիր է այն փաստը, որ գտնված արտեֆակտի և մեր պապերի կրած դրա ժամանակակից անալոգի միջև գործնականում որևէ տարբերություն չկա ոչ որակի և գործվածքի, ոչ էլ պատկերի տեսակետից»,- ասաց Ավետիսյանը։

Նա նշեց, որ դա թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել մշակման որակի և ձևի վերաբերյալ՝ ներառյալ դրանց արտադրության առանձնահատկությունները։

Ավետիսյանը նշեց, որ սա կոշկի բոլոր տեսակներից հնագույն գտածոն է, որ հայտնաբերվել է Հին Աշխարհի տարածքում։

Հայ հնագետները երկրի հարավում՝ «Արենի-1» քարանձավում, հայտնաբերել են քարե դարի և էնեոլիթի դարաշրջանի բացառիկ համալիր՝ թվագրված մ.թ.ա. 3900-3700 թվականներին։

«Արենի-1» քարանձավի ստուգիչ պեղումների ընթացքում հայտնաբերվել է քարե դարի և էնեոլիթի դարաշրջանի բացառիկ համալիր կավապատ կառույցներով։ Հայտնաբերման բացառիկությունը կայանում էր նրանում, որ շնորհիվ այնտեղ առկա միկրոկլիմայի, օրգանական նյութերը պահպանվել են։ Քարանձավում հայտնաբերվել են կտորի, մորթու և այլ նյութերի հատվածներ, կորիզներ և նույնիսկ խաղողի պտղամիս, ինչպես նաև գանգ՝ ուղեղային հյուսվածքների մնացորդներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: