486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ոստիկաններն իրենց տոնը Համասեռամոլների օրը չեն նշի
16:47
16 Ապրիլի 2010

2011թ.-ից Հայաստանի ոստիկանությունն իր մասնագիտական տոնը չի նշի ապրիլի 16-ին, այլ մեկ ուրիշ օր, ուրբաթ ոստիկանության ստեղծման 9-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթի ժամանակ  ասաց ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը։

 «Մյուս տարվանից հայ ոստիկաններն իրենց մասնագիտական տոնը կնշեն մեկ այլ օր։ Դա մեր ոստիկանության աշխատակիցների պահանջն է»,- ասաց Սարգսյանը՝ առանց հստակեցնելու Ոստիկանության տոնի նոր օրը։

Ապրիլի 16-ը համարվում է հոմոֆոբիայի դիմակայման միջազգային օրը (IDAHO)։Այդ օրն աշխարհի տարբեր երկրներում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները բողոքի ակցիաներ և հանրահավաքներ են անցկացնում՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների պահպանման։

Ըստ Սարգսյանի, «ՀՀ Ոստիկանության մասին» օրենքն ԱԺ-ի կողմից ընդունվել է 2001թ.-ի ապրիլի 16-ին, այդ պատճառով հենց այդ օրն է հռչակվել որպես ՀՀ Ոստիկանության օր։ «ՀՀ Ոստիկանությունում ծառայում են իսկական  տղամարդիկ»,- հաստատեց նա։

Ոստիկանության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ներկայում իրենց գլխավորած գերատեսչությունում չափազանց բարձր է բարոյահոգեբանական մթնոլորտը։

«Մեծ աշխատանք է տարվել և այսօր ոստիկանությունը զարգացման նոր շրջան է մտնում... Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիրն արդեն հավանության է արժանացել Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի կողմից և հաստատվել կառավարության կողմից։ Հայաստանի Ոստիկանությունը կգործի բոլորովին նոր օրենսդրային դաշտում»,- ընդգծեց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։