487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տվյալ փուլում Հայաստանն ավելի շահեկան դիրքում է. փորձագետ
15:47
16 Ապրիլի 2010

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տվյալ փուլում Հայաստանն ավելի շահեկան դիրքում է, ուրբաթ լրագրողներին ասաց «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպման արդյունքները։

«Այժմ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ է սկսվում, և ակնհայտ է , որ նոր փուլում Հայաստանի դիրքը քիչ ավելի լավ է, քան առաջ»,- ասաց նա։

Վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի նախագահը հայտարարություն տարածեց, որում  նշվում էր, որ «Թուրքիան չի կարող շարունակել Հայաստանի և հայ ժողովրդի հետ երկխոսությունը նախապայմանների լեզվով»:

Փորձագետի կարծիքով, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքականությունն ավելի ադեկվատ գտնվեց միջազգային գլոբալ քաղաքական փոփոխությունների հանդեպ։ Երկրորդ հերթին, ըստ փորձագետի դա կապված է այն բանի հետ, որ Թուրքիան  մի քանի վրիպումներ է թույլ տվել, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանականորեն բաժանելով երկու փուլի՝ արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման ընդունումից առաջ և հետո, փորձագետը նշեց, որ այժմ նոր փուլ է սկսվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, որտեղ նախաձեռնությունը մեծ մասամբ անցել է Հայաստանի կողմը, և ակնհայտ է, որ այն ավելի շահավետ դիրքերում է։

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել, սակայն միաժամանակ փաստել է, որ արձանագրությունների գերակա դրույթն է համարվում հայ-թուրքական սահմանի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն սահմանի բացման առկայության դեպքում:

«Այսօր Թուրքիան  բազմաթիվ  խնդիրներ ունեցող պետություն է։ Դա  չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք, սակայն մեր խնդիրներն այդ ծավալի չեն, և դրանք վերաբերում են ներքին խնդիրներին և ղարաբաղյան հակամարտությանը»,- նշեց նա։

Դրա հետ մեկտեղ փորձագետը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում սկսվող նոր փուլը, զգալի չափով մոբիլիզացրեց ողջ հայ հասարակությանը։ Ըստ Հարությունյանի, աննշան մտերմացան Հայաստանի և սփյուռքի դիրքորոշումները։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։