484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և թուրք ռեժիսորների աշխատանքները կներկայացվեն «Ոսկե ծիրան-2011» միջազգային կինոփառատոնին
19:51
15 Ապրիլի 2010

Հայ և թուրք երիտասարդ ռեժիսորների համատեղ ֆիմերը կներկայացվեն «Ոսկե ծիրան-2011» երևանյան միջազգային կինոփառատոնին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ի սկզբանե մեր նպատակն է եղել այնպիսի կինոփառատոնի ստեղծումը, որտեղ երիտասարդ ռեժիսորները կկարողանան իրենց ներկայացնել: Այդ նպատակներին մենք փորձում էինք հասնել մեր կինոդպրոսների և այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են «Ռեժիսորներ առանց սահմանների» և հայ-թուրքական կինոհարթակը»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ հայ կինեմատոգրաֆը նոր անունների և նոր հայկական կինոյի կարիք ունի:

Իր հերթին փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հաղորդեց, որ ստամբուլյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայ-թուրքական կինոհարթակների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ներկայացված նախագծերից ընտրվել են 3 հայկական և 2 թուրքական նախագիծ:

«Այդ աշխատանքները կֆինանսավորվեն և մյուս տարի պատրաստ կլինեն «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Մենք հուսով ենք որակյալ աշխատանքներ ստանալ»,- նշեց նա:

Հարությունյանն ասել է, որ ներկայացված նախագծերից 4-ը կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր են, իսկ մեկը՝ լիամետրաժ վավերագրական ֆիլմ:

Ըստ նրա՝ նախագծի նախաձեռնությունը «Ոսկե ծիրան» փառատոնինը և «Անադոլու կուլտուր» թուրքական կազմակերպությանն է՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Հայկական կողմից ֆինանսավորվեցին Դիանա Կարդումյանի «Գալաթա», Գոռ Բաղդասարյանի «Հարևանները» և Արթուր Սուքիասյանի «Աղավնիների տերը» ֆիլմերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։