481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումը արձանագրությունների պայմանների իրականացման փորձ էր՝ առանց դրանց վավերացման. փորձագետ
16:25
15 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում արձանագրությունների պայմանների իրականացման փորձ էր՝ առանց դրանց վավերացման, հինգշաբթի հայտարարեց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

«Ամենահետաքրքիրը վաշինգտոնյան հանդիպումներին այն էր, որ դրանց ընթացքում ոչինչ չխոսվեց արձանագրությունների մասին։ Արձանագրությունների հետ կապված գործընթացը մահացած է, հանդիպումները փակուղուց դուրս գալու և արձանագրությունների պայմաններն առանց դրանց վավերացման իրականացնելու փորձ էին՝ խուսափելով արձանագրություններից»,- ասաց Գիրագոսյանը։

Ըստ նրա՝ հանդիպման վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը միաժամանակ և լավ է, և վատ։ «Եթե հանդիպումն անհաջող լիներ, ապա մենք կտրուկ արձագանքներ կստանայինք Թուրքիայից և ԱՄՆ-ից։ Դրանց բացակայությունը ցույց է տալիս, որ կողմերն ինչ-որ համաձայնության են եկել գործընթացը շարունակելու վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ հայ-թուրքական բանակցությունները նույնքան գաղտնի են, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները։ Ամեն մեկը թաքցնելու բան ունի»,- ասաց Գիրագոսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ հանդիպումների վերաբերյալ բավարար տեղեկատվության բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք պրոֆեսիոնալ վերլուծություն իրականացնել։

Նա կարևորեց այն, որ երկու պետությունների արտգործնախարարներին հանձնարարություն տրվեց շարունակել աշխատանքը հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Գիրագոսյանը հատկանշական համարեց նաև այն, որ ԱՄՆ-ն որոշել էր գագաթնաժողովին չհրավիրել Ադրբեջանին։

Ըստ նրա՝ այդ ամենն արվել է այն պատճառով, որպեսզի Բաքուն չփորձեր խանգարել հայ-թուրքական բանակցություններին։ Նա ընդգծեց նաև այն փաստը, որ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի մոտեցմանն Իրանի նկատմամբ, ինչն ուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա։

«Թուրքիան գագաթնաժողովի է ժամանել ավելի թույլ դիքերով։ Բոլոր ակնկալիքները Թուրքիայից էին։ Հայաստանն արեց ամենն, ինչ կարող էր և պետք է աներ»,- ասաց ԱՌՈՒՀԿ տնօրենը։

Գիրագոսյանը նաև «Հայաստանի հաղթանակն» անվանեց հարաբերությունների վատացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հարցում։

Փորձագետի խոսքերով՝ Թուրքիան ներկայումս մտածում է կամ Հայաստանի հետ սահմանների բացման, կամ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։ Գիրագոսյանը հայտնեց, որ վաշինգտոնյան հանդիպումները գործընթացը փրկելու փորձ դարձան Թուրքիայի համար։

Նա մեջբերեց ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի համար «դա երկրորդ և վերջին հնարավորությունն էր»։ Գիրագոսյանը նշեց, որ Թուրքիայի համար փորձաշրջան է սկսվել, բայց հարցն այն է, որ Թուրքիան կարող է հայտարարել, թե իրեն չի հետաքրքրում՝ «նյարդայնացրե՞լ է նա, արդյոք, ԱՄՆ-ին թե՞ հիասթափեցրել Եվրոպային»։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: