484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի մեծամասնությունը դեմ է արտահայտվում ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական սահմանի բացման հետ շաղկապելուն. սոցիոլոգ
15:37
15 Ապրիլի 2010
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչության մեծ մասը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում դեմ է Թուրքիայի նկատմամբ զիջումներին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը։

Հարցումն անցկացվել է Հայաստանի ողջ տարածքում երկու փուլով՝ փետրվարի 1-ից 8-ը (որին մասնակցել է 1000 մարդ) և մարտի 1-ից 7-ը (500 հարցված)։

Թուրքիան շարունակում է երկարաձգել հայ-թուրքական հարաբերությունների վավերացման գործընաթացը՝ Հայաստանին առաջադրելով նախապայմաններ, որոնց թվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հօգուտ Ադրբեջանի և հայկական կողմի հրաժարվելը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Սոցիոլոգը նշեց, որ 1000 հարցվածների 87 տոկոսը փետրվարին և 500 հարցվածների 83 տոկոսն ընթացիկ տարվա մարտին կտրուկ բացասական են վերաբերվել «եթե Հայաստանը զիջի Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հայ-թուրքական սահմանի բացման հետ շաղկապման հարցում» հարցին։

«Դատելով ամեն ինչից՝ հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ մարում է, և «չգիտեմ» ու «դժվարանում եմ պատասխանել» պատասխանողների թիվն ավելանում է»,- ավելացրեց Պողոսյանը։

«Այս թիվը լուրջ մտահոգություն չի առաջացնում, ի տարբերություն այն 2 տոկոս հայ քաղաքացիների, ովքեր կողմ են հանդես գալիս զիջումներին և այն 7 տոկոսին, ովքեր պատասխանում են, որ ավելի շուտ կարելի է զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասաց սոցիոլոգը։

Այս կապակցությամբ փորձագետը հավելեց, որ հարցման ժամանակ չի նշվել որևէ կոնկրետ զիջում, այլ խոսքը գնացել է հարևան երկրին այս հարցում ընդհանուր առմամբ արվող զիջումների մասին։

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: