+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը փակուղի չի մտել, այլ ավելի հստակ է դարձել. փորձագետ
14:47
15 Ապրիլի 2010

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը փակուղի չի մտել և շարունակում է զարգանալ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ԱՌՈՒՀԿ) փորձագետ Մանվել Սարգսյանը։

«Գործընթացն առաջ է շարժվում։ Պետք չէ կարծել, թե այն փակուղի է մտել, և Հայաստանը պետք է դուրս գա գործընթացից»,- ասաց Սարգսյանն՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացը և հարաբերությունների բարելավումն այժմ ավելի «նորմալ» և ավելի «հստակ» է դառնում։

Նա ասաց, որ արձանագրությունների հետ կապված բանակցային գործընթացը դադարեցվել է, և ներկայում հարաբերությունների բարելավման գործընթացը չի շաղկապվի արձանագրությունների հետ, որոնք միայն բարդացնում էին այն։

Փորձագետի խոսքերով, Հայաստանը սկզբնական փուլում՝ 2009 թվականի ապրիլին, ընդունեց թուրքական կողմի որոշակի պայմանները, ինչն, ըստ Սարգսյանի, կապված է իշխանությունների՝ գործընթացի նկատմամբ նեղ մոտեցման և դրա խորությունը չգիտակցելու հետ։

Սակայն, 2009 թվականի հոկտեմբերից սկսած, Հայաստանը սկսեց ավելի հստակ ըմբռնել գործընթացը։

«Հայաստանի դիրքորոշումը դարձավ այնպիսին, ինչպիսին այն պետք է լիներ սկզբնական փուլում՝ Ցեղասպանության հարցը չի կարող որևէ կերպ քննարկվել Թուրքիայի հետ, ղարաբաղյան հակամարտությունը շաղկապված չէ հարաբերությունների բարելավմանը»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ ԱՄՆ-ն մասնավորապես, ողջունում է նման մոտեցումը։

Միաժամանակ Սարգսյանը նկատեց, որ ներկա իրավիճակը միևնույն ժամանակ ավելի վտանգավոր է, որովհետև կողմերն անցել են հարաբերությունների բարելավման բուն գործընթացին։

Փորձագետն ասաց, որ հայ-թուրքական գործընթացը շոշափում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, իսկ Հայաստանը միայն ընդգրկված է դրանում լուրջ մոտեցումներով։

«Գերտերություններն ակտիվացրել են Ցեղասպանության ճանաչման գործընթացը, նրանք էլ զատել են ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերություններից։ Հայաստանն ինքնուրույն չէր կարող այդ անել, քանի որ այդքան ուժ չունի»,- ասաց նա՝ նշելով, որ եթե Ցեղասպանության նկատմամբ երկրների դիրքորոշումն ակտիվացել է, ապա դա Թուրքիայի վրա ճնշման ուժեղացում է նշանակում։

Փորձագետն ընդգծեց այն պատճառների գիտակցման անհրաժեշտությունը, թե ինչու՞ են գերտերություններն այդ քայլը կատարել, ի՞նչ խնդիրներ են նրանք ցանկանում լուծել և ինչպիսի՞ զարգացում ներկայում կստանա գործընթացը միջազգային ասպարեզում։

Նա նշեց, որ թուրքական իշխանությունների ներկա դիրքորոշումը խոսում է այն մասին, որ նրանք անորոշ իրավիճակում են և չգիտեն, թե ինչպես նման զարգացումը կարող է արտացոլվել Թուրքիայի վրա։

Սարգսյանը նշեց նաև նախագահ Ալիևի այն հայտարարությունը, որ ոչ ոք չպետք է միջամտի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին։

Դա, ըստ նրա, ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում, և նրանք հասկանում են, որ եթե հավատարիմ մնան իրենց ներկա դիրքորոշումներին, ապա կարող են զրկվել ամեն ինչից։

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։