487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը 2011թ.-ի վերջին լիովին կհամապատասխանի ժամանակակից պահանջներին
19:08
14 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը 2011թ.-ի վերջին լիովին կհամապատասխանի ժամանակակից պահանջներին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«2011թ.-ի ավարտին, երբ բարեփոխումների ծրագիրն ավարտվի, մենք բոլորովին այլ Ոստիկանություն կունենանք՝ համապատասխան տեխնիկական զինմամբ, ոստիկանության սոցիալ-իրավական լուծված խնդիրներով: Կստեղծվեն բոլոր հնարավորությունները Ոստիկանությունների ստանձնած պարտավորությունները ողջ ծավալով և ժամանակակից պահանջներին համապատասխան իրականացնելու համար»,- ասաց Սարգսյանը:

Ապրիլի 1-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի ոստիկանությության 2010-2011թթ.-ի գործունեության բարեփոխումների ծրագիրը:

Սարգսյանն ընդգծեց, որ բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու փաստը սկիզբ կդնի Ոստիկանության աշխատանքի նոր ոճի ու փուլի, ինչն անմիջապես ակնհայտ կդառնա հասարակության համար:

Նա տեղեկացրեց, որ բարեփոխումների ծրագիրը հավանության էր արժանացել ոչ միայն Հայաստանի կառավարության և ազգային անվտանգության խորհրդի, այլև մի շարք եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ-ի կողմից:

Սարգսյանն ասաց, որ բարեփոխումների ծրագիրը 192 միջոցառում է ներառում և դրա իրականցումը մասամբ սկսվել է: Նա նշեց, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային ծառայությունների մատուցման ոլորտին, մասնավորապես Վիզաների և անձնագրերի վարչության, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության, Ոստիկանության զորքի, օպերատիվ և պրոֆիլակտիկ ծառայություների աշխատանքներին:

Սարգսյանը նշեց, որ բարեփոխումների իրականացման գործընթացը գտնվում է նախագահի, ԱԱԽ-ի և կառավարության անմիջական վերահսկողության ներքո:

Ոստիկանապետը կարևորեց նաև իրավապահ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների անցկացումը: Նա հայտարարեց, որ այսօր արդեն ոչ մի պետական կառույց չի կարող համեմատվել Ոստիականության հետ «ինքնամաքրման» հարցում: Այս համատեքստում նա նշեց կոռուպցիոն ռիսկերի կրճատման համար օրենսդրությունը բարեփոխելու անհրաժեշտությունը:

Ոստիկանապետն ասաց նաև, որ միաժամանակ կարևոր է գերատեսչության աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը, նրանք «չափազանց ցածր աշխատավարձով, վտանգելով սեփական կյանքը, գիշեր-ցերեկ ծառայում են պետությանն ու հասարակությանը»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։