478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+35
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան-Էրդողան հանդիպումը լուրջ առաջընթացի չի հանգեցրել. փորձագետ
18:07
14 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում բարելավման չի հանգեցրել, չորեքշաբթի հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Թուրքիայի ջանքերով հայ-թուրքական հարաբերությունները նմանվել են տեղում քայլի: Շարունակաբար կրկնվում են նույն գործընթացները, հաստատվում են նույն հայտարարությունները, և որևէ առաջընթաց ներկայում չկա»,- ասաց նա:

Մելքոնյանի խոսքերով, հանդիպման ընթացքում, ի տարբերություն թուրքական կողմի, Հայաստանը հաստատել է իր հստակ դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի նկատմամբ:

«Հայաստանը հերթական անգամ բարձրաձայն հայտարարել է, որ չի պատրաստվում շաղկապել բարելավման հարցը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կամ ազգային պետական այլ հարցերի հետ»,- ասաց նա:

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Մելքոնյանը նշեց, որ, ի տարբերություն հայկական կողմի, թուրքական կողմի դիրքորոշման մեջ որոշակիություն չկա:

«Մի քանի օրվա ընթացքում մենք լսեցինք Թուրքիայի հակասական հայտարարությունները: Մեկ խոսվում էր այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը պետք է դիտարկվի որպես նախապայման, մեկ էլ, հակառակը, թուրքական կողմը հայտարարում էր, որ պետք չէ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»,- ասաց Մելքոնյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի հայտարարություններում նկատվող որոշակի մեղմացումը կապված է հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մոտենալուն: Ապրիլի 24-ից հետո, թուրքագետի խոսքերով, Թուրքիայի կոշտ հռետորությունը կվերսկսվի:

Միաժամանակ, Մելքոնյանի խոսքերով, թուրքական կողմի հայտարարությունների որոշակի մեղմացումն ԱՄՆ-ի համար որոշ հիմքեր է ստեղծում՝ ապրիլի 24-ին «ցեղասպանություն» տերմինը չարտասանելու համար:

Ընդհանուր առմամբ, թուրքագետի խոսքերով, հանդիպման արդյունքներով կարելի է ասել, որ իր հակասական հայտարարություններով «Թուրքիան իրեն ցույց տվեց որպես անվստահելի գործընկեր միջազգային հարաբերություններում»:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։