484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են մտել. ընդդիմադիր պատգամավոր
16:01
14 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական այսօրվա հարաբերությունները փակուղային վիճակում են, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Սկզբից էլ ենթադրվում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները կհանգեցնեն մի իրավիճակի, որը կարելի է փակուղային անվանել: Արդյունքում այդպես էլ ստացվեց»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ալավերդյանը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Ալավերդյանի խոսքերով, մինչև այժմ Թուրքիան Հայաստանի նկատմամբ գործել է ճնշման և ուժի մեթոդներով, ինչը «չի կարելի ընկալել որպես օրինական և փայլուն դիվանագիտություն»:

«Թուրքիան փորձում էր հայ-թուրքական գործընթացից շահ ունենալ ամեն հարցում, ինչպես հայոց ցեղասպանության հարցում՝ դրա միջազգային ճանաչման դադարեցման տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության հարցում: Բայց այսօր ակնհայտ է դառնում, որ այդ մեթոդներով նա ի վիճակի չի իր ուզածին հասնելու»,- նշեց պատգամավորը:

Ալավերդյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի հետ համագործակցությունն, ընդհանուր առմամբ, չեն կարող Թուրքիայի համար հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խոչընդոտ դառնալ:

Նա պարզաբանեց, որ իրականում թուրքական կողմն օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը բացառապես որպես Հայաստանի վրա ճնշման գործիք՝ բարելավման գործընթացը երկարաձգելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։