480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Դելի առաջին ուղիղ չվերթը
13:41
14 Ապրիլի 2010

«Արմավիա» հայկական ավիաընկերությունը նախօրեին իրականացրել է առաջին ուղիղ չվերթը դեպի Հնդկաստանի մայրաքաղաք Դելի, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ուղիղ հաղորդակցության բացումը թույլ կտա ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև և կնպաստի դրանց խորացմանը»,-  Դելիի Միջազգային օդանավակայանում լրագրողներին ասաց Minar Travels հնդկական տուրիստական ընկերության կառավարող տնօրեն, Հնդկաստանում «Արմավիայի» գլխավոր ներկայացուցիչ պարոն Դուգալը։

Իր հերթին «Արմավիա» ընկերության Միջին Արևելքի գծով ռեգիոնալ տնօրեն Կոլյա Խաչատուրյանն ավելացրեց, որ Հնդկաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։

 «Հնդկական կոմղն առաջարկում է իրականացնել տվյալ չվերթը շաբաթը երկու անգամ մեկի փոխարեն, և այստեղ առկա են երկկողմանի համագործակցության հսկայական հեռանկարներ»,- նշեց նա։

Երևան-Դելի-Երևան չվերթը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին։

Նոր չվերթի պաշտոնական բացման նախօրեին «Արմավիան» հանդիպում էր կազմակերպել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիրախային լսարանի հետ, որտեղ սովորում են Հնդկաստանի քաղաքացիների մեծ մասը։

Հանդիպման ժամանակ Հնդկաստանից ուսանողներին ներկայացվել է տեղեկություն ընկերության և նրա ծրագրերի մասին, մասնավորապես, ներկայացվել է Երևան-Դելի-Երևան նոր չվերթը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների մոտ։

Հինգ հնդիկ ուսանողներ առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նոր չվերթի նկատմամբ և ընկերության կողմից հրավեր ստացան մասնակցել շնորհանդեսին: 

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 102 չվերթ 35 ուղղություններով՝ աշխարհի 20 երկրներ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: