487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սողանքի հետևանքով քանդվել է հայ-վրացական սահմանի մոտ գտնվող միջպետական ճանապարհի հատվածը. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
13:07
14 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող միջպետական ճանապարհի հատվածն ամբողջովին քանդվել է սողանքի հետևանքով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

«Ապրիլի 14-ին Երևան-Սևան-Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ում գտնվող մոտ 100 մետրանոց հատվածը, որը Հովք գյուղի մոտակայքում է, սողանքի ակտիվացման հետևանքով ամբողջությամբ քանդվել է և դարձել անանցանելի», - տեղեկացրեց Տոնոյանը:

Նրա խոսքերով՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով Տավուշի մարզ է մեկնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ նույն այդ ճանապարհահատվածը հունվար-փետրվարին առաջացած  սողանքի պատճառով դարձել էր դժվարանցանելի:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, սողանքի ակտիվացում է գրանցվել նախօրեին կեսօրին Երևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ-ում:

Դեպքի վայր մեկնած Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ տեղացած հորդառատ անձրևի պատճառով ակտիվացել է սողանքը, ճանապարհի ամբողջ լայնությամբ առաջացել են ճաքեր, երթևեկությունը դարձել է միակողմանի և առկա է ավտոճանապարհի այդ  հատվածի փլուզման վտանգ:

ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն: «Իջևանի Ճանշին» ՓԲԸ-ի կողմից տեղադրվել են բետոնե պատնեշներ և ժապավեններով նշագծվել է վտանգավոր հատվածը:

Այնուհետև Իջևանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 117-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Իջևանից և Դիլիջանից մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մոտ 120 մ երկարությամբ, 150 մ բարձրությամբ սողանքի հետևանքով ձորն է ընկել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան: Ականատեսների վկայությամբ` վարորդը և երկու ուղևորները կարողացել են դուրս գալ ավտոմեքենայից և հեռացել են դեպքի վայրից, իսկ ավտոմեքենան հետագայում գետը քշել-տարել է:

Մթության և տեղանքի վտանգավորության պատճառով աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել: ՄՓՎ և ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն: Իսկ որոնողական աշխատանքները վերսկսվել են վաղ առավոտյան: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: