486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարության աշխատանքը կարող է գնահատել միայն ժողովուրդը. վարչապետ
19:39
13 Ապրիլի 2010

Կառավարության գործունեությունը միայն ժողովուրդը կարող է գնահատել, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Կարծում եմ, որ սխալ կլիներ իմ կողմից գնահատական տալ Հայաստանի կառավարությանը, քանի որ այդ գնահատականը ժողովուրդն է տալիս»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ այսօրվա խորհրդակցության ժամանակ հայ ձեռներեցները իրենց գոհունակությունը հայտնեցին 2010թ-ի առաջին եռամսյակի արդյունքներից և այն  բավականին հուսադրող համարեցին։

«Իմ կարծիքով՝ եթե տարվա ընթացքում մեզ հաջողվի պահպանել առաջին եռամսյակի տեմպերը, ապա արդեն այս տարի մենք հնարավորություն կունենանք գնահատելու Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությունը»,- ասաց վարչապետը։

Հայաստանի Լոռու մարզ կատարած այսօրվա այցի ժամանակ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել հայ ձեռներեցների և «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինության հետ։

Ինչպես տեղեկացրեց կառավարության ղեկավարը, Հայաստանի Գործարարների  միության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկրի տնտեսական իրավիճակն ու ձեռնարկատիրության ոլորտում տիրող մթնոլորտը։

Ըստ վարչապետի՝ հայ գործարարները 2009թ.-ի արդյունքների իրենց գնահատականները ներկայացրեցին, նշեցին հիմնական խնդիրները, որոնք կցանկանկանային տեսնել կառավարության ուշադրության կենտրոնում, և խնդիրները, որոնք դնում են իշխանության գործադիր օրգանի առջև։ 

«Այդ գնահատականները շատ կարևոր են մեզ համար, և նման փակ քննարկումները հնարավորություն են տալիս անկեղծորեն մտքեր փոխանակել։ Ձեռներեցներն իրենց կաշկանդված չեն զգում և չեն զգուշանում, որ կառավարության հասցեին արված  քնադատությունն իրենց համար բացասական հետևանքներ կունենա»,- նշեց Սարգսյանը։

Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանի կառավարության համար ծայրահեղ կարևոր է վերհանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: