486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը դեռ պատրաստ չէ բանակցային գործընթացին միանալուն. ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար
18:24
13 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռ պատրաստ չէ ղարաբաղյան համակամարտության կարգավորման բանակցային գործընթացին միանալուն, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Այսօր ԼՂՀ իշխանությունները մեծ հաշվով Հայաստանի իշխանության վարած  քաղաքականության գերին են։ Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ այսօր ԼՂՀ իշխանությունները ի վիճակի են ակտիվ քաղաքականություն վարել։ Ես կտրականապես դեմ եմ, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցություն ունենա բանակցային գործընթացին այն օրակարգով, որն այսօր գոյություն ունի»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խնդրով բանակցությունների այժմյան օրակարգը պետք է փոխվի, քանի որ այն չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին։

Ըստ նրա՝ խեղաթյուրված է հակամարտության ժամանակագրությունը, որում ներառված չէ այն փաստը, որ իրական հակամարտությունը սկսվել է դեռ 1988թ.-ի սկզբին։

«Բանակցային գործընթացի այժմյան օրակարգը նոր հակամարտության էտապ է սկսում 1992թ.-ից, և նաև դրանից հետո, թե ինչպես ադրբեջանցիները լուրջ կորուստներ սկսեցին ունենալ՝ հատկապես տարածքային իմաստով»,- ասաց Մելիքյանը։

Ըստ նրա՝ բանակցությունները պետք է ստույգ ժամանակագրության տվյալների վրա  հիմնվեն՝ հակամարտության իրական պատճառները ի հայտ բերելու և դրա իրական մեղավորներին ճանաչելու ճանապարհով։

Մելիքյանը վստահություն հայտնեց, որ պատմական ժամանակագրությանն անդրադատնալը թույլ կտա ի հայտ բերել, թե «որտեղից են գալիս հակամարտության աղբյուրները, ով է բռնություն կիրառել և ով է ռազմական գործողություններ սկսել կամ էթնիկ զտումներ անցկացնել»։

«Հիմնվելով դրա վրա՝ կարելի է գտնել արդար և փոխընդունելի որոշում»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: