483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում վեց հայ ռազմագերի կա. ԿԽՄԿ
17:02
13 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վեց հայ ռազմագերի է տվյալ պահին գտնվում Ադրբեջանում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Կարմիր խաղի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

«Ադրբեջանում վեց հայ ռազմագերի կա: Կարմիր խաչի պատվիրակությունները պարբերաբար այցելում են նրանց, և նրանք կապ են պահպանում իրենց ընտանիքների հետ», - ասաց Աստաբացյանը: Նա ավելացրեց, որ որոշ դեպքերում խոսքը ոչ թե նամակագրության, այլ բանավոր կապի մասին է:

Աստամբացյանը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանում հայ ռազմագերիների վիճակն ու կացության պայմանները:

Նա պատճառաբանեց դա նրանով, որ տեղեկատվությունը գաղտնի է և որևէ տվյալ հրապարակելու դեպքում ԿԽՄԿ-ն ռիսկի է գնում՝ կորցնել այդ անձանց մոտ մուտք ունենալու հնարավորությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարում էր, որ հավաստի տեղեկատվության համաձայն՝ հայ զինծառայողները ենթարկվում են հատուկ հոգեբանական, բարոյական ճնշման, ֆիզիկական կտտանքների և բռնությունների ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչի հետևանքով ստիպված են հանդես գալ կեղծ հայտարարություններով:
Նա նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանում է գտնվում մեկ հայկական ընտանիք, որը, նրա խոսքերով, ավելի շուտ այնտեղ է հայտնվել ոչ ռազմական գործողությունների պատճառով:

«Մենք չենք այցելում այդ ընտանիքի անդամներին, քանի որ մեզ այդ հարցով ոչ ոք չի դիմել՝ ոչ իշխանությունները, ոչ այդ ընտանիքի հարազատները», - ասաց ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում է գտնվում մեկ ադրբեջանցի ռազմագերի և մեկ քաղաքացիական անձ: Նա ընդգծեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերար այցելում է նաև նրանց, և նրանք էլ կապ են պահպանում իրենց ընտանիքների հետ:

Աստամբացյանը նաև հայտարարեց, որ ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է ռազմական հայրենադարձներին: «Այս պահին հայրենադարձության մասին տեղեկատվություն չկա: Սակայն եթե վաղը մեզ դիմեն այդ հարցով և մեր մասնակցության անհրաժեշտությունը առաջանա, ապա Կարմիր խաչի կոմիտեն պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: