485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վաշինգտոնում կայացած Սարգսյան-Էրդողան հանդիպման արդյունքները կերևան մոտ ժամանակներս. ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար
16:10
13 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վաշինգտոնում նախօրեն կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպման արդյունքները, հնարավոր է, կերևան արդեն ընթացիկ տարվա մայիսին, ասաց ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Մոտ ժամանակներս հնարավոր կլինի հետևել նոր իրադարության, որն ի հայտ կգա այս հանդիպմումից հետո։ Առավել հավանական է, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի կարգավորումը էապես կդանդաղի, և բանակցությունների գործընթացում նոր էլեմենտեր ներդնելու անհրաժեշտություն առաջանա»,-երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը։

Սարգսյան-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ Մելիքյանի՝ դա ընդամենը հերթական միջանկյալ հանդիպում էր, որը կողմերի համար տարբեր ռազմավարական նշանակություն ուներ։ «Եթե Հայաստանի համար դա հնարավորություն է հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ արդյունքի հասնել, ապա Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում նպատակներն ավելի խորն ու բարձր են»,- նշեց նա։

Մելիքյանը կարծում է, որ եթե ԱՄՆ կողմից ճնշման շնորհիվ չհաջողվի գրանցել արդյունքներ, ապա բանակցկան գործընթացում չի բացառվում նոր գործոնների և նոր օրակարգի ձևավորումը։

«Այդ իմաստով կարող է աճել Ռուսաստանի դերը, այդ թվում չի բացառվում նաև, որ Իրանը կարող է իրեն ներկայացնել նոր դիրքերից»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ տվյալ գործընթացը հարկ է վերանայել գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների  համատեքստում։

Երեքշաբթի թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրություններն այժմ չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով:

Միաժամանակ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Հայաստանի և հայ ժողովրդի հետ նախապայմանների լեզվով խոսել։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։