484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Օտարերկրացին առաջին անգամ արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն մրցանակի
15:52
13 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելցի գիտնական, քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերը երեքշաբթի Երևանում արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի:

«Շուրջ 50 տարվա ընթացքում սա նոբելյան դափնեկրի առաջին այցն է Երևան: Եվ առաջին անգամ իմ հրամանով օտարերկրացին արժանանում է մրցանակի», - հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գիտնականին նախարարության բարձրագույն գերատեսչական մեդալի հանձնման արարողության ժամանակ:

Աշոտյանը ընդգծեց Իսրայելի առաջատար դերը համաշխարհային գիտության մեջ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում և հույս հայտնեց, որ իսրայելցի գիտնականի այս ոչ պաշտոնական այցը Հայաստան կնպաստի գիտության և կրթության ոլորտներում երկու երկրների համագործակցությանը:

Չեխանովերն իր հերթին տեղեկացրեց, որ Երևանում է գտնվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով բուհի 90-ամյակի կապակցությամբ:

«Ես շատ եմ կարդացել Հայաստանի մասին, սակայն առաջին անգամ եմ հնարավորություն ստացել այցելել այս երկիր: Ես բացառիկ հաճույք ստացա պարզապես Երևանի փողոցներով զբոսնելիս, մարդկանց հետ շփվելիս և հայկական ճաշատեսակներ փորձելիս: Մեր ժողովուրդները ընդհանուր շատ բան ունեն», - ասաց Չեխանովերը:

Հայտնի գիտնականը նշեց Իսրայելի առաջատար դերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հույս հայտնելով, որ Հայաստանը ևս կձգտի այդ ոլորտի զարգացմանը: Չեխանովերը ասաց նաև, որ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո շարունակում է գիտական գործունեությունը:

Խոսելով համամարդկային արժեքների մասին՝ գիտնականն ընդգծեց, որ չի ընդունում կրոնական ֆունդամենտալիզմն ու բռնությունը՝ լինի դա ընտանիքում, հասարակության մեջ կամ ազգերի միջև: «Ես փորձում եմ բացատրել, որ հենց խաղաղությունն է փրկելու մարդկությանը», - ասաց նա:

Ահարոն Չեխանովերը (ծնվել է 1947 թ.-ի հոկտեմբերի 1-ին Խայֆայում) իսրայելցի կենսաբան է, 2004 թ.-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակիր: Չեխանովերը 1982 թ.-ին Խայֆայում գտնվող Տեխնիոն տեխնոլոգիաների ինստիտուտում դոկտորական դիսերտացիայի է պաշտպանել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։