478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում օտարալեզու կրթություն ստանալու հնարավորություն կստեղծվի. նախարար
15:22
12 Ապրիլի 2010

Հայաստանում օտարալեզու կրթություն ստանալու հնարավորություն կստեղծվի, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքերով, լեզվի և ընդհանուր կրթության ոլորտում արդեն համապատասխան օրենսդրական փաթեթ է մշակվել, որը թույլ կտա հայկական դպրոցներում օտարալեզու կրթություն ներդնել բուհական համակարգում արդեն գործողի նմանությամբ:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքացիների կողմից, օրինակ, ռուսական դպրոցներում երեխաներին ուսման տալու զգալի պահանջարկ կա, ինչի համար նախարարությունը բոլոր դիմումներն անհատական կարգով է քննարկում», - ասաց Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ նոր կարգի ներդրումը թույլ կտա օրենսդրական մակարդակում կարգավորել գործընթացն ու ամբողջությամբ օրինականացնել այն:

Միաժամանակ նա ընդգծեց, որ դա չի նշանակում, որ զանգվածաբար օտարալեզու դպրոցներ կբացվեն, որոնցում հայոց լեզվի և գրականության, Հայաստանի պատմության և կրոնի գիտելիքների պահանջներ կառաջադրվեն այն նույն մակարդակով, ինչ հայկական դպրոցներում, ինչպես նաև ստուգումներ կիրականացվեն միասնական քննությունների միջոցով:

«Օտար լեզվի իմացությունը քմահաճույք կամ մոդային հետևել չէ, այսօր այն անհրաժեշտություն է մեր երիտասարդության մրցունակության և աշխարհի հետ նրա լեզվով խոսելու ունակության համար» - ասաց Աշոտյանը:

Միաժամանակ նախարարը նշեց, որ Հայաստանում ավագ դպրոցի համակարգի ձևավորման շրջանակներում արդեն նախատեսված է առանձին դպրոցի ստեղծում՝ որպես օտար լեզուների խորացված ուսուցման բազա:

Նրա խոսքերով, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների հետ՝ աջակցություն ցուցաբերելու և ուսումնական ծրագրեր տրամադրելու հարցում: Ինչ վերաբերում է ռուսաց լեզվով ուսուցմանը, ապա նախարարն ավելացրեց, որ այս հարցը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ:

Հայաստանում այսօր գործում է ավելի քան 1450 հանրակրթական դպրոց, որոնց թվում են երկու ռուսական դպրոցներ, սակայն այնտեղ կարող են ուսում ստանալ միայն Ռուսաստանի քաղաքացիներն ու ազգությամբ ոչ հայերը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: