481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացի շարունակությունը աղետ կդառնա Հայաստանի համար. փորձագետ
15:15
12 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական գործընթացի շարունակությունը աղետ կդառնա Հայաստանի համար, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։

«Եթե հայ-թուրքական գործընթացը չդադարեցվի, այն Հայաստանի համար կարող է աղետ դառնալ։ Չի կարելի հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ և միայն վատն է կամենում»,- ասաց Այվազյանը Մամուլի ազգային ակումբում երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը Հայաստանին արդեն մեծ վնաս է հասցրել։ Ինչպես կարծում է Այվազյանը, այդ գործընթացի արդյունքում խորը պառակտում է առաջացել հայ ժողովրդի տարբեր շերտերի միջև. ինչպես երկրում, այնպես էլ սփյուռքում, հասարակության և իշխանությունների բևեռացում, բավական լարված իրավիճակ է ձևավորվել։ Ինչպես հայտնեց քաղաքագետը, հայ-թուրքական գործընթացը հայ հասարակության մեջ անպաշտպան լինելու զգացումներ է հանգեցրել, իսկ Թուրքիան Հայաստանի վրա ազդեցության լրացուցիչ լծակներ է ձեռք բերել։

Այվազյանն ավելացրեց, որ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի վատթարացող վիճակն, ուժեղացրեց իր դիրքերը ղարաբաղյան հակամարտությունում և արդեն հանդես է գալիս գրոհողի դիրքերից։ Կենտրոնի տնօրենի կարծիքով, Թուրքիան հասավ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմանի ընդգրկմանը, թեև Հայաստանի իշխանությունները հակառակն են պնդում։ Փորձագետն ասաց, որ որպես նախապայման արձանագրություններում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, պատմական հարցերի ենթահանձնաժողովի ձևավորումը, ինչն անընդունելի է Հայաստանի համար։

Հայ-թուրքական երկխոսության շրջանակներում ենթադրվում է հայ-թուրքական միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորում, որտեղ կգործի փոխըմբռնման մթնոլորտի վերականգնման ենթահանձնաժողով։

«Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան Հայաստանի համար թշնամական երկիր է, և նրա ռազմավարության հիմքը Հայաստանի ոչնչացումն է»,- կարծում է Այվազյանը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է հասկանալ այդ պարզ ճշմարտությունը և չզբաղվել ինքնախաբեությամբ՝ հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ։

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: