485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Լիբանանի խորհրդարանները պետք է ամեն ինչ անեն տնտեսական կապերը սերտացնելու համար. Լիբանանի խորհրդարանի նախագահ
12:40
12 Ապրիլի 2010

Հայաստանի և Լիբանանի խորհրդարանները պետք է ամեն ինչ անեն տնտեսական կապերը սերտացնելու համար, հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական հարաբերություններին: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև կապերը պատմական են, իսկ Լիբանանում բնակվող հայերը կենդանի կամուրջ են երկու պետությունների միջև:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ստեղծել այնպիսի դաշտ, որ երկու կողմերի գործարարները կարողանան ներդրումներ անել երկու երկրներում: Նա կարևորել է նաև գործարարների միջև հանդիպումների կազմակերպումը, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը:

«Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց շոշափելու նաև միջխորհրդարանական համագործակցությունը», - ավելացրել է Աբրահամյանը՝ կարևորելով խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցելությունները:

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանն ու Լիբանանը մեծ հաջողություններ են արձանագրել նաև միջազգային տարբեր ատյաններում փոխշահավետ համագործակցության առումով, ինչպես նաև բարձր է գնահատել եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահանյանը և Նաբիհ Բըրրին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի խորհրդարանների միջև ստորագրել  են փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Լիբանանի խորհրդարանի նախագահի հրավերով եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Լիբանանում: Հայկական խորհրդարանական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Մարտին Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վահե Էնֆիաջյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։