486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Հայկական երիտասարդական ֆեդերացիան կոչ է անում Օբամային ճանաչել Հայոց ղեղասպանությունը
18:39
10 Ապրիլի 2010

ԱՄՆ Հայկական երիտասարդական ֆեդերացիան շաբաթ օրը հրատարակել է հայտարարություն, որտեղ կոչ է արվում  նախագահ Օբամային՝ հավատարիմ մնալ իր նախընտրական խոստումներին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է www.asbarez.com-ը։

Հաղորդագրության համաձայն՝ հայտարարությունն ընդգծում է ԱՄՆ հայկական համայնքի վճռականությունը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջելու հարցում։

Հայտարարությունում ասվում է, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ ԱՄՆ բոլոր խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին տեղի կունենա 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բողոքի ակցիաներ։

Հրատարակությունում նշվում է նաև, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և որ ԱՄՆ Հայկական երիտասարդական ֆեդերացիան հիշում է Բարաք Օբամայի հուսադրող խոսքերը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, երբ նա դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու էր։

«Ամերիկան արժանի է մի առաջնորդի, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին և վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին»,- մեջբերվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ասված Օբամայի խոսքերը։ 

Ապրիլի 24-ին ԱՄՆ հայերը՝ ափից ափ, դուրս կգան փողոց՝ ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության չճանաչման դեմ։

«Մենք խնդրում ենք Ձեզ հետևել Ձեր խոստմանը և ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։