486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրող Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդն իրեն մեղավոր է ճանաչել. Ոստիկանություն
16:39
10 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 5-ին Երևանում «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանին վրաերթի երթարկած մեքենային վարորդն իրեն մեղավոր է ճանաչել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության՝ ապրիլի 5-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ «Honda Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Եղիազարյանը վրաերթի է ենթարկել Գայանե Բաբայանին և անզգուշությամբ պատճառել մահ:

Փաստի առթիվ ապրիլի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատա-ավտոտեխնիկական փորձաքննություն:

 

Ապրիլի 9-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով հիմնավորվել է ավտովարորդ Վահան Եղիազարյանի կողմից «ճանապարհային երթևեկության կանոնների» և «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի խախտման հետևանքով վրաերթ կատարելու հանգամանքը։

 

Նույն օրը Վահան Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում Վահան Եղիազարյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

 

Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վահան Եդիազարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու մասին և նույն օրը դատարանը բավարարել է միջնորդությունն, ու Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Նույն օրը մեղադրյալը տեղափոխվել և գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկությունում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: