480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Կոալիցիայի կարծիքով Սարգսյանի և Էրդողանի հանդիպումը օգուտ կբերի հայ-թուրքական գործընթացին
17:58
09 Ապրիլի 2010

Հայկական կոալիցիոն կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ Սարգսյանի և Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում օգուտ կբերի հայ-թուրքական գործընթացին, ընդդիմությունը հակառակ կարծիքի է։

Թուրքիայի վարչապետի գրավոր և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները ՀՀ նախագահին է փոխանցել հատուկ բանագնացը, ում ՀՀ նախագահը ապրիլի 7-ին ընդունել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը կմասնակցեն գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում: Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ինչպես ասաց «Օրինաց երկիր» կոալիցիոն խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հանդիպումը կօգնի Թուրքիային որոշում ընդունել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում։

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն խնդիրներ, որոնք դեռ չեն լուծվել»,- նկատեց նա։

Ինչպես հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հայ-թուրքական ողջ բանակցության ընթացքում հայկական կողմը խաղի կանոնները չի խախտել և շարունակում է հետևել ձեռք բերած պայմանավորվածություններին։

«Ակնհայտ է, որ պատասխան քայլը պետք է Թուրքիայի կողմից կատարվի։ Պարբերաբար և հետևողականորեն փորձելով շաղկապել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան հակամարտության լուծման հետ, և դրանով իսկ արժանանալով ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի կոշտ գնահատականներին՝ Թուրքիան ինքն իրեն փակուղի է մտցրել»,- նշեց նա։

Հայկական կողմի ակնկալիքները վաշինգտոնյան հանդիպումներից այդքան էլ ուրախալի չեն։

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Սարգսյանի և Էրդողանի հանդիպումը թույլ կտա Թուրքիային ժամանակ շահել և ներկայացնել, թե հայ-թուրքական գործընթացը դեռ շարունակվում է, մինչդեռ արձանագրությունների վավերացման գործընթացն արդեն «մահացել է»։

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

«Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ պաշտոնական Երևանը պետք է ամրապնդի իր դիրքերը և ավելի ակտիվ պաշտպանի ազգային շահերը։

«Հանդիպման ժամանակ Թուրքիան կփորձի օրակարգում թողնել արձանագրությունների վավերացման հարցը, կրկին կբարձրացնի ղարաբաղյան հակամարտության հարցը, կփորձի հստակեցնել ԱՄՆ դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ»,- հայտարարեց Մինասյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։