484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ապահովագրված չի «ղրղզական» սցենարի կրկնությունից. խորհրդարանական ընդդիմություն
16:58
09 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ապահովագրված չի իրադարձությունների զարգացման, այսպես կոչված, «ղրղզական» սցենարի կրկնությունից, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Հետխորհրդային ցանկացած պետություն, այդ թվում՝ Հայաստանը, ապահովագրված չի նման սցենարից։ Բավական է մեկ կայծ, որպեսզի նման իրադարձություններ բռնկվեն»,- ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Սաֆարյանը։

Ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաներն ապրիլի 7-ին Ղրղզստանում վերածվել են անկարգությունների։ Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը լքել է մայրաքաղաքը, իսկ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն է ստեղծել։ Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ոստիկանության, բանակի և սահմանապահ ծառայության՝ իրենց կողմն անցնելու մասին։ Բախումների ողջ ընթացքում տուժել է գրեթե 1,5 հազար մարդ, 75-ը՝ զոհվել։

Ինչպես նշեց Սաֆարյանը, հետխորհրդային երկրների հեղափոխությունների արմատները տանում են դեպի 1990-ականների սկիզբ, իսկ 2000-ականների առաջին կեսին «գունավոր հեղափոխությունները» բռնկվում են նոր ուժով։

Նրա կարծիքով, նման հեղափոխությունները տեղի են ունենում հետխորհրդային այն երկրներում, որոնք չկարողացան հաղթահարել կլանային-օլիգարխիկ ավանդույթները։

«Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ Ղրղզստանի և Երևանի մարտյան դեպքերն ընդհանուր ոչինչ չունեն, քանի որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ չի եղել։

Ինչպես նշեց Մինասյանը, հեղափոխության համար անհրաժեշտ է հասարակության պահանջը, դրա անհրաժեշտության գիտակցումը և հեղափոխությունից հետո ներդրման ենթակա արժեհամակարգի առկայությունն ու,. Իհարկե, համապատասխան առաջնորդ։

«Մեզ մոտ դա չի եղել, եղել է միայն ժողովրդին մոլորեցման տանելու փորձ»,- ասաց նա։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: