482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպումը բացասաբար կազդի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա. ՀՅԴ
15:52
09 Ապրիլի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփի հետ բացասական հետևանքների կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, կարծում է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Շատ հավանական է, որ Էրդողանի հետ Սարգսյանի հանդիպումը բացասական հետևանքների հանգեցնի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասաց Մանոյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի վարչապետ Էրդողանը կմասնակցեն գլոբալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում:

Ըստ Մանոյանի, ՀՀ ղեկավարի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը նախագահ Օբամային թույլ կտա ապրիլի 24-ին կրկին խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: 2009թ.-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Փոխարենը նա օգտագործեց «Մեծ Եղեռն» արտահայտությունը. հենց այդպես են Հայաստանում անվանում 1915-1923թթ. Ցեղասպանությունը:

Մանոյանը նաև նշեց, որ հանդիպումը կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ում Հայաստանին աջակցող քաղաքական ուժերի դիրքորոշման վրա, քանի որ նրանք «սկսում են չհասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը»:

Դաշնակցության ներկայացուցիչը կարծում է, որ Սարգսյանը պետք է հայտարարի, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը չի վնասի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին: Ըստ Մանոյանի, դա կնպաստի Օբամայի կամ գլխավոր քարտուղար Քլինթոնի այն հայտարարությանը, որ նրանք, Ցեղասպանության թեմային անդրադառնալով, չեն ցանկանում վնասել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: